Կոթեցի Լուսիկ Աբովյանը հայկական պանիրը վերադարձրեց Ադրբեջանից
ՀասարակությունՆոյեմբերի 12-ին ժամը 13.20-ի սահմաններում մենք Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Այգեհովիտ համայնքի վարչական մաս կազմող Կայանավանի տարածքում հանդիպեցինք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Ադրբեջանի տարածքից Հայաստան վերադարձող, Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղի բնակչուհի 76-ամյա Լուսիկ Աբովյանին: Նա նոյեմբերի 8-ին Կոթի գյուղում բարեկամի տուն էր գնացել պանիր բերելու, պանիրը վերցրել էր, սակայն մառախուղի պատճառով մոլորվելով՝ հայտնվել էր Ադրբեջանի տարածքում: Ադրբեջանից վերադարձած Լ. Աբովյանին հարցրինք՝ պանիրը վերադարձրե՞լ է Ադրբեջանից: Նա ասաց ՝ այո: Կայանավանում Հայաստանի տարածք վերադառնալիս՝ պանրով պոլիէթիլենե տոպրակը գտնվում էր նրա ձախ թեւատակի տակ: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Աղբյուրը` Aravot.am