Օրական 6 անգամ սնվելը 3 անգամ սնունդ ընդունելուց օգտակար է
LifeShabat.am-ը գրում է .
Կալիֆոռնիայի և Նյու Մեքսիկոյի համալսարանների գիտնականները եկել են այն եզրակացության, որ փոքր չափաբաժիններով հաճախակի սնվելը կարող է դառնալ քաշի արդյունավետ նվազեցման բանալի։ Շատ հայտնի մարդիկ իրենց գեղեցիկ կազմվածքները կապում են օրվա ընթացքում փոքր չափաբաժիններով սննդի ընդունման հետ։ Մասնագետների խոսքով՝ սնման նման ռեժիմն օգնում է պահպանել առողջությունն ու նվազեցնել քաշը՝ փոխանցում է Kedem-ը։
Հետազոտության շրջանակում մասնագետները երկու շաբաթվա ընթացքում համեմատել են սնուցման երկու ձևերը։ Մասնակիցները սնվել են նույն կալորիականությամբ, սակայն տարբեր ռեժիմներով։ Պարզվել է, որ օրական 6 -անգամյա սնունդ ընդունողները ցուցաբերել են գլյուկոզայի, ինսուլինի և խոլեստերինի առողջ մակարդակներ։
Երկանգամյա սնման ժամանակ մարմնի ոչ ճարպային զանգվածը նվազել է ավելի քան 3 տոկոսով, մինչդեռ օրական 6 անգամ սնունդ ընդունողների մոտ՝ 1.2 տոկոսով։