Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերը հարվածել են Եմենի Մոխա քաղաքի օդանավակայանին Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Եթե Ռուսաստանը թանկացնի գազի գինը՝ Հայաստանն էլ կտեսնի, թե ինչ կա, որ կարելի է թանկացնել. Նիկոլ Փաշինյան ԱՄՆ-ում դիզվառելիքի գինը առաջին անգամ գերազանցել է մեկ գալոնի դիմաց 6 դոլարը Փաշինյանն ու Ուզբեկստանի նախագահը քննարկել են Հայաստան-Ուզբեկստան հարաբերությունների հետագա առաջմղմանը և երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր Կասեցվել է «Մասրիկ» գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Պարսից ծոցի երկրները և Իրանը Օմանում կքննարկեն Հորմուզի վերաբերյալ գործարքը. FT Ատեստավորում չանցած ուսուցչին արգելելու ենք աշխատել դպրոցում, որոշումը կայացրել ենք. Նիկոլ Փաշինյան Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև Եվրոպայում գործարկվել է CO₂-ի որսման և պահեստավորման խոշոր համալիր


Հրանտ Բագրատյանը՝ օրեր առաջ իր կողմից արված աղմուկ բարձրացրած հայտարարության մասին

Ուշադրության կենտրոնում

Իմ ընկերներից, հարազատներից, զինակիցներից, գաղափարակիցներից և երկրպագուներից շատերը այսօր պարզապես զանգահարում և շնորհավորում էին 01.06.2020 "Հայելու առաջ" հաղորդման համար։ Մարդիկ սկսել են հասկանալ, որ Հայաստանում ինչ-որ բան այն չէ։ Կորոնավիրուս կոչված հիվանդությունը այն լակմուսի թուղթն է, որ մեզ համար պարզաջրեց գործող կառավարության անկարողությունը։ Դրա հետ մեկտեղ այսօր սոցիալական ցանցերում իշխանության կողմից մոբիլիզացված մի քանի հարյուր օգտատերեր լուտանքներ են հնչեցնում իմ ուղղությամբ, երբ ասել եմ, որ Ալիևի տեղը լինեի աշնանը կհարձակվեի Հայաստանի և Արցախի վրա։ Դրաց զգալի մասը իրականում ֆիզիկապես գոյություն չունեցող ֆեյքեր են, որոնք, սակայն, տիրապետում են նաև միամիտ, կամ էլ այս կամ այն խնդրով իշխանության հետ անձնական շահեր ունեցող որոշ ձևով իրական, բայց բովանդակությամբ ֆեյք մարդկանց ինչ-որ համակցության։ Եվ ուրեմն, բարեկամներիս խորհրդով, կարճ անդրադառնում եմ տեղի ունեցածին։

Եվ այսպես, հարցազրույցի ժամանակ ես ասել եմ, որ այնքան թուլացել ենք, որ Ադրբեջանի համար գալիս է այն պահը, որ երբ հարձակվի հաղթելու է աներկբայորեն։ Եվ ճիշտ էլ կանի (իր տեսակետից), քանի դեռ Հայաստանում կառավարման այս մակարդակն է։ Հետո տվել եմ լուծումներ ինչպես համավարակի առումով, այնպես էլ ներքաղաքական, որպեսզի վերը նշած վտանգը չեզոքացվի։ Պահ, պահ, պահ՝այս ի՞նչ ես արել Բագրատյան։ Բա ի՞նչ անեմ։ Ովքեր չնչին գաղափար ունեն հայոց լեզվից հստակ հասկանում են, որ խոսքի նման շարահյուսությունը ուղղված է հայկական հասարակությանը, այլ ոչ թե Ալիևին։ Տեսեք. այն այսօրվա հայկական իշխանությանն էլ չի ուղղված։ Սրանք ամեն ինչ գիտեն։ Կարիքը չկա։ Բա ուրիշ ի՞նչ ձև կա, երբ ֆեյսբուքում դեռևս մարտին 78 էջ մասնագիտական նյութ ես գրում, իրենք իրենց ֆեյքերով քեզ հակադարձում են՝ պաշտո՞ն ես ուզում։ Հիմա հանրապետությունը վարի է տրված։ Կառավարությունն անբան է և չի ուզում պայքարել վարակի դեմ։ 2 սցենար կա. կամ, այնուամենայնիվ, կառավարությունը անցնում է աշխատանքի և իրապես պայքարում է վարակի դեմ ինչպես հարկն է, կամ էլ բոլորս վարակվում ենք։ Հիմա ընթանում է 2-րդը։

Վարչապետը ձեռքերը լվացել է և իր ֆեյսբուքի էջում մարդաշատ տեսարանների նկարներ է հրապարակում. ի՞նչ անեմ, ասում է, մեր ժողովուրդը սա է։ Այն ժողովուրդը, որն իրեն իշխանության է բերել։ Մարդը հիմա էլ ասում է ժողովրդին փոխեք, դրանից հետո վարակը կհաղթահարենք։ Ահա ո՞վ է դավաճանը։ Թաղման նկար է հրապարակում և ասում. ի՞նչ կարող ես անել։ Բա դ՞ու ես վարչապետը։ Գոնե տե՞սել ես, թե ինչպես են Աֆրիկայում թաղում էբոլայի պարագայում։ Կամ Իտալիայում ու Ֆրանսիայում։ Բա տես։ Սովորի։ Ուրեմն իմացիր. երբ որևէ համաճարակ այնպիսի մասշտաբներ է հավաքում, ինչպես Հայաստանում, ապա պետությունները արգելում են նույն այդ մասսայական թաղումները, ստեղծում են հատուկ ծառայություն։

Լավագույն դեպքում հանգուցյալի 1-2 հարազատի են թույլ տալիս դրան մասնակցելու։ Մարտի 16-ից ԱԴ եք մտցրել։ Կարո՞ղ եք բացատրել այդ ԱԴ-ում ի՞նչն է արտակարգ եղել։ Երբևէ տե՞սել եք, որ համաճարակի դեպքում ԱԴ մտցնեն և կարանտին չլինի. իսկական կարանտին։ Այդ ո՞ր երկրում են ԱԴ մտցնում և 75 օրում վարակակիրներն ավելանում են 400 անգամ։ Այդ ժամանակաշրջանը փաստորեն փուստ տվիք։ Հիմա էլ սկսել եք փնովել ժողովրդին. գիտակցում եք, որ վաղը պատասխան եք տալու և նախոօրոք ալիբի եք ստեղծում։ Էտ էլ չլինի հերվանը, երբ այս աղքատ ժողովրդին գրգռեցիք, թե բա չեք իմացել թալանը, սեփականաշնորհումը։

Անգամ ես էի հավատացել։ Ի՞նչ իմանայի, որ մի 2 տարում ավելի քան 200 մլն դոլարի ինքներդ ձեզ պարգևատրելու եք, մաքսանենգ ծխախոտ ու զենք արտահանեք, օրենք եք ընդունելու և կառավարությանն առանց օրենսդիրի բյուջեն ինքնուրույն ծախսելու, վարկեր ու արտոնություններ տրամադրելու իրավունք եք տալու և այլն։

Ժողովուրդ ես ճիշտ տեղն եմ խփել։ Ձեզ չեմ ցավեցրել, այլ իշխանություններին։ Բա ի՞նչ անեմ։ Ի՞նչպես ահազանգեմ։ 3 ամիս սուս ու փուս գրում էի առաջարկներս։ Այսօրվա օրը կանխատեսել էի։ Հիմա էլ ավելի վատ օրեր եմ տեսնում։

Իբրև պետական պաշտոնյա ամբողջ կյանքս նվիրել եմ հայրենիքիս ու Արցախին։ Բոլորը գիտեն, որ մի հատ լուցկու խախտում արած չկամ, վարչապետությունից առաջ և հետո (4 տարի) ապրել եմ 16 հարկանի շենքի 14-րդ հարկի իմ բնակարանում, մինչև իբրև մասնագետ վաստակել եմ գումարներ ու տուն կառուցել, տուն տեղ դրել։ Մարդիկ վրաս ծիծաղում են. ասում են քո չափ եկամտահարկ քչերն են մուծել։ Հո օլիգարխ չես, ի՞նչի ես անում։ Երբեք բիզնես չեմ ունեցել (չէին հասկանա)։ Լինելով սեփականաշնորհման հայրը ոչ միայն ինքս անգամ կրպակ չունեմ, այլև չեք կարող գտնել իմ հարազատների կողմից սեփականաշնորհված որևէ գույք. հատուկ խնդրել եմ, աղաչել ու պաղատել, որ նման բան չանեն։ Մեր բազմանդամ ընտանիքի բոլոր վաուչերները տարել դրել ենք հեռավոր մի գյուղում գտնվող պանրագործարանի մեջ ու հետո թողել գնացել ենք։ Սա է ամբողջը։ Ոչ-ոք իրավունք չունի իբրև կառավարության ղեկավար տնտեսությունը աճեցրած, արցախյան պատերազմում հաղթած մարդուն վիրավորել միայն նրա համար, որ նա այսօր ավելին է տեսնում մյուսներից և զգուշացնում ահագնացող աղետի մասին։

Հրանտ Բագրատյան

 

Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերը հարվածել են Եմենի Մոխա քաղաքի օդանավակայանին Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Եթե Ռուսաստանը թանկացնի գազի գինը՝ Հայաստանն էլ կտեսնի, թե ինչ կա, որ կարելի է թանկացնել. Նիկոլ Փաշինյան ԱՄՆ-ում դիզվառելիքի գինը առաջին անգամ գերազանցել է մեկ գալոնի դիմաց 6 դոլարը Փաշինյանն ու Ուզբեկստանի նախագահը քննարկել են Հայաստան-Ուզբեկստան հարաբերությունների հետագա առաջմղմանը և երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր Կասեցվել է «Մասրիկ» գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Պարսից ծոցի երկրները և Իրանը Օմանում կքննարկեն Հորմուզի վերաբերյալ գործարքը. FT Ատեստավորում չանցած ուսուցչին արգելելու ենք աշխատել դպրոցում, որոշումը կայացրել ենք. Նիկոլ Փաշինյան Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև Եվրոպայում գործարկվել է CO₂-ի որսման և պահեստավորման խոշոր համալիր Իշխանությունները փոքր քայլերով վերացնում են մեր երկրի էլիտան․ Ատոմ ՄխիթարյանԲելառուսը չի պատրաստվում որևէ մեկի վրա hարձակվել․ Լուկաշենկո Հանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գնալով ավելի են խզվելու․ Էդմոն ՄարուքյանՈրոշ մարզերում ջերմաստիճանը կհասնի +31-ի. եղանակի տեսություն Սահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում, հիվանդանոց է տեղափոխվել «Վիվա Արմենիա»-ի աշխատակիցՀՀ կառավարությունը սպորտի ոլորտի կառավարման միասնական թվային հարթակ կստեղծի Ղազախստանին թույլ չեն տվել մասնակցել «Եվրատեսիլին» Իրանն ու Պակիստանը քննարկել են Մերձավոր Արևելքի շուրջ բանակցություններին վերադառնալը. Reuters Նոր Հաճընում «Kia Forte»-ն բախվել է շատրվանների ջրավազանի բազալտե եզրաքարին, անցել ջրավազանի վրայով և բախվել շտապօգնության ավտոմեքենային ու 2 «BMW»-ներին․ կան վիրավnրներ Ռուսական զինուժը Կիևում ինը հարկանի շենքի է հարվածել, կան տուժածներ ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Մենք պետք է չհանձնվենք և շարունակենք մեր արդար պահանջը Արցախի վերադարձի համար․ Ցոլակ ԱկոպյանՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 11-ի 08։00-ի դրությամբ ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի «Նովայա պոչտա»-ի լոգիստիկ կենտրոնի ինովացիոն տերմինալին․ ՌԴ ՊՆ ՉԼ․ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը խոշոր հաշվով հաղթեց ադրբեջանական «Սաբահ»-ին Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղ Մինչև 20:00-ն գազ չի լինի Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ ԶաքարյանԹրամփը խոստացել է արգելափակել դեմոկրատների նախաձեռնությունները, եթե նրանք հաղթեն ընտրություններում Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Վրացական փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ էր բռնկվել Թրամփը վստահ է, որ Իրանի հետ պшտերազմը կավարտվի մինչև իր նախագահական ժամկետի ավարտը Ուկրաինայի ԶՈՒ-ն հրթիռներով և ԱԹՍ-ներով հարձակվել է Վոլգոգրադի և Սարատովի վրա «Կարապետյան» Հիմնադրամի համար հոգևոր-մշակութային արժեքների պահպանումն ու զարգացումը առաջնահերթություն է. Գոհար ՂումաշյանՊուտինը ժամանել է Հնդկաստան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին. նրան դիմավորել ենպատվո պահակախմբով Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները
Ամենադիտված