ՂՀ նախագահն Փարիզիում այցելել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես
ՄիջազգայինԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 19-ին այցելել է Փարիզի քաղաքապետարանում 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը կարեւորել է նման ցուցահանդեսների կազմակերպումը՝ նշելով, որ դրանք Մեծ եղեռնը համայն աշխարհին ներկայացնելու, այն ճանաչելու ու դատապարտելու ազդեցիկ միջոց են և նոր ցեղասպանությունները կանխելու յուրահատուկ պատգամ: