Ստոլտենբերգը Լավրովի հետ հանդիպմանը կոչ Է արել դադարեցնել աջակցությունը Ուկրաինայի աշխարհազորայիններին
ՄիջազգայինՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կոչ Է արել Ռուսաստանին՝ դադարեցնել աջակցությունը Ուկրաինայում գործող աշխարհազորայիններին: Այդ մասին նա հայտարարել Է՝ ամփոփելով ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ մայիսի 19-ին Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքները:
«Մեր դիրքորոշումը մնում Է անփոփոխ. մենք կոչ ենք անում Ռուսաստանին՝ դադարեցնել աջակցությունը Ուկրաինայի արեւելքում գործող անջատականներին»,-ասել Է դաշինքի գլխավոր քարտուղարը, հավելելով, որ պնդում Է «ռուսական զորքերի դուրսբերումն այնտեղից»:
«Ուկրաինայում հակամարտության բոլոր կողմերը պետք Է ամբողջ ծավալով կատարեն Մինսկի պայմանավորվածությունները»,-նշել Է Ստոլտենբերգը:
Բացի այդ, նա կոչ Է արել Ռուսաստանին՝ ավելի թափանցիկ դարձնել անակնկալ զորավարժությունները: «ՌԴ-ի անակնկալ զորավարժությունները նվազեցնում են թափանցիկությունն ու կանխատեսելիությունը մեր սահմանների երկայնքով: Ռուսական կողմը պետք Է ավելի թափանցիկ դարձնի իր ռազմական ակտիվությունը, որպեսզի խուսափի ամեն տեսակ թերըմբռնումից»,-ասել Է Ստոլտենբերգը:
Դաշինքի գլխավոր քարտուղարը հայտարարել Է, որ ՆԱՏՕ-ն պահպանում Է քաղաքական ու դիվանագիտական շփումները Ռուսաստանի հետ: «Մենք պահպանում ենք քաղաքական շփումները: Նախարար Լավրովի հետ մենք հանդիպել ենք Մյունխենի անվտանգության միջազգային խորհրդաժողովի շրջանակներում, այսօր հանդիպում ենք ունեցել այստեղ: Մենք կանոնավոր ու քաղաքական շփումներ են պահպանում»,-ասել Է Ստոլտենբերգը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: