Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր․ Միքայել Մինասյան/տեսանյութ/
Ուշադրության կենտրոնումՀայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության զինված ուժերը թեև մարտական տեսանկյունից պատրաստ էին թշնամու գործողություններին, սակայն անպատրաստ էին ինֆորմացիոն տեսանկյունից։ Այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
Վերջինս նաև մի շարք բացահայտումներ արեց այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը ներգրավված է զենքի ապօրինի վաճառքի մեջ։ Մինասյանը հայտնեց, որ նախկին իշխանությունները բացթողման համար ազատել են ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի գլխավոր ռազմական հետախուզության վարչության արդեն նախկին վարչության պետ գեներալ Արշակ Կարապետյանին, սակայն Նիկոլ Փաշինյանը նրան գտել է և առաջարկել ծառայություններ մատուցել՝ ուղարկելով Վորոնեժ և Մոսկվա․ «Մինչդեռ, նոր իրականության մեջ Նիկոլ Փաշինյանը վերգտավ գեներալ Կարապետյանին և առաջարկեց նրան ծառայություններ մատուցել»,- ասաց Մինասյանը։
Միքայել Մինասյանի փաստարկված բացահայտումները՝ տեսանյութում․