Չինաստանում շուրջ հարյուր երեխա Է հոսպիտալացվել թունավորման պատճառով
ՀասարակությունՉինաստանի Յունան հարավային նահանգում առնվազն 91 երեխա Է հոսպիտալացվել մասնավոր մանկապարտեզի ճաշարանում թունավորվելու պատճառով: Այդ մասին մայիսի 19-ին հաղորդել Է Սինհուա գործակալությունը:
Թունավորման ախտանշանները երեխաների մոտ սկսել են ի հայտ գալ մայիսի 18-ին Վենշան քաղաքում New Century մանկապարտեզի ճաշարանում ճաշելուց հետո: Նրանք բոլորն անհապաղ ուղարկվել են տեղի հիվանդանոց, որտեղ անհրաժեշտ բժշկական օգնություն Է ցույց տրվել:
Տեղի իշխանությունների տվյալներով՝ բոլոր երեխաներն Էլ կայուն վիճակում են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: