Բուխարեստի գիշերային ակումբում հրդեհի զոհերի թիվը հասել Է 48-ի
ՀասարակությունՄեծ Բրիտանիայի Բիրմինհամ քաղաքի կլինիկայում մահացել Է եւս մեկ մարդ, որը տուժել Էր Բուխարեստի գիշերային ակումբում բռնկած հրդեհի հետեւանքով: Ողբերգության զոհերի թիվն աճել Է մինչեւ 48, լրագրողներին հայտնել են Ռումինիայի ներքգործնախարարությունում:
Նոյեմբերի 9-ին ՆԱՏՕ-ի C-17 ռազմա-փոխադրական ինքնաթիռը, որը բազավորված Է Հունգարիայում, Ռումինիայում բռնկած հրդեհից 9 տուժածների տեղափոխել Է Մեծ Բրիտանիայի եւ Նորվեգիայի հիվանդանոցներ: Հիվանդներից վեցի վիճակը գնահատվում Է օրհասական, նրանց ուղեկցել են շտապ օգնության բրիգադները Ռումինիայից: Եվս մի քանի երկրներ, որոնց թվում են Նիդեռլանդները, Ավստրիան, Բելգիան, Գերմանիան, Շվեյցարիան եւ Իսրայելը, համաձայնել են տուժածների տեղավորել իրենց հիվանդանոցներում: Ընդամենն արտասահման Է ուղարկվել շուրջ 35 վիրավոր, սակայն նրանցից 5-ը մահացել Է, ոմանք չե ն դիմացել փոխադրման դժվարություններին:
Հրդեհից անմիջապես հետո հաղորդվել Է 27 զոհվածների մասին, եւս 200 տուժածներ հոսպիտալացվել են, բայց մինչ օրս զոհերի ցուցակն անշեղորեն աճում Է: Առողջապահության նախարարությունում հայտնել են, որ 83 տուժածներից, որոնք այժմ գտնվում են Բուխարեստի կլինիկաներում, 21 հոգին օրհասական վիճակում Է: Մնացածները ծանր այրվածքներ ունեն, բայց նրանց վիճակը գնահատվում Է՝ կայուն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: