Ռուսաստանցիների 45 տոկոսը կարծում Է, որ ԵԱՏՄ-ն ազդեցիկ միավորում Է դառնալու
ՄիջազգայինՌուսաստանցիների գրեթե կեսն (45 տոկոսը) այն կարծին Է, որ Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) առաջիկա տասը տարում ազդեցիկ միավորում դառնալու լավ շանսեր ունի: Սրանք են Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈւՀԿ) հարցման տվյալները, որոնք կենտրոնի գլխավոր տնօրեն Վալերի Ֆյոդորովը ներկայացրել Է Եվրոպական եւ ասիական մեդիայի ութերորդ համաժողովի (ԵԱՄՀ) ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում Է, որն ստեղծվել Է Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածքի բազայի վրա եւ գործում Է ընթացիկ տարվա հունվարի 1-ից: Այժմ ԵԱՏՄ-ի անդամներն են՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանը:
«Հարցման մասնակիցների 45 տոկոսն այն կարծիքին Է, որ ԵԱՏՄ-ն լավ շանսեր ունի ազդեցիկ միավորում դառնալու արդեն առաջիկա տասը տարում»,-պատմել Է Ֆյոդորովը, հավելելով, որ դրա հետ մեկտեղ ռուսաստանցիների 17 տոկոսի կարծիքով՝ ԵԱՏՄ-ն ազդեցիկ կդառնա միայն տասը տարի հետո կամ ավելի ուշ:
Եվրասիական միության ստեղծման նկատմամբ վերաբերմունքն ընդհանուր առմամբ դրական Է, հավելել Է նա: «Մենք տեսնում ենք, որ միության ստեղծումը բացասաբար Է գնահատել ռուսաստանցիների միայն 4 տոկոսը, 70 տոկոսը՝ ավելի շուտ պաշտպանել Է, եւ քառորդ մասը դժվարացել Է պատասխանել»,-նշել Է սոցիոլոգը: