Արայիկ Հարությունյանը՝ սեպտեմբերին դասերը դպրոցում վերսկսելու մասին
Ուշադրության կենտրոնումԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր Գորիսում էլ շատերը հարցնում էին` սեպտեմբերից դասերը վերսկսելու՞ են դպրոցներում: Մենք անում ենք առավելագույնը, որ դրանք նորմալ հունով գնան ուսումնական նոր տարում:
Կորոնավիրուսով պայմանավորված այս իրավիճակը բացասական ազդեցություններ ունի ոչ միայն մեր ազգային կրթական համակարգի վրա, այլ նաև բոլոր պետությունների կրթական համակարգերում:
Մենք անում ենք ու անելու ենք առավելագույնը»,-նշել է նա: