Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 231, մահվան՝ 3 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 5271 է, մահվան դեպքերինը՝ 67
Ուշադրության կենտրոնումՀայաստանում մայիսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 231 նոր դեպք: Մահացել է 3 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 5271 է, մահացածների թիվը՝ 67 :
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Մեկ օրում առողջացածների թիվը 255 է, ընդհանուր առողջացածներինը՝ 2419, փաստացի բուժվողներինը՝ 2758: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 44071քաղաքացի:
Մայիսի 20-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակված հիվանդի՝ այլ պատճառով մահվան ընդհանուր 27 դեպք: