Եգիպտոս թռիչքների արգելքը «տարիներ կտեւի». «Կոմերսանտ»
ՄիջազգայինՍինայի թերակղզում տեղի ունեցած ավիաաղետը պայմանավորված էր «Եգիպտոսի հատուկ ծառայությունների դավաճանությամբ», ընդսմին Եգիպտոս թռիչքների արգելքը սահմանված է տեւական ժամկետով եւ կարող է տարածվել այլ ուղղությունների վրա: Այդ մասին, նոյեմբերի 10-ին գրում է «Կոմերսանտ»-ը՝ hղում անելով պետական կառույցների աղբյուրների:
«Ինչ էլ որ պատահած լինի, դա Եգիպտոսի հատուկ ծառայությունների մեծ ձախողումն է»,- հայտարարել է աղբյուրը: Ներկայում, հրատարակության տեղեկատվության համաձայն, ստուգվում են տեղեկություններն այն մասին, որ թռիչքից առաջ անհայտ պատճառներով թույլատրվել Է կողմնակի անձանց մուտքը «Կոգալիմավիա»-ի Airbus A321 օդանավ:
«Կոմերսանտ»-ը, վկայակոչելով կառավարության աշխատակազմի աղբյուրին, նաեւ հաղորդել է, որ Եգիպտոս թռիչքների արգելքը «տարիներ կտեւի»: Ընդսմին, հրատարակության զրուցակցի խոսքով, այսօրինակ սահմանափակումներն ապագայում կկիրառվեն նաեւ «այլ երկրների նկատմամբ»:
«Կոգալիմավիա» ռուսական ավիաընկերության A321 ինքնաթիռը, որը կատարում էր Շարմ էշ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթը, աղետի է ենթարկվել հոկտեմբերի 31-ին թռիչքից մոտավորապես կես ժամ անց Հյուսիսային Սինայի մարզի վարչական կենտրոն Էլ Արիշ քաղաքից 100 կիլոմետր հարավ ընկած շրջանում՝ Էլ Հասնա բնակավայրի մերձակայքում: Ընդամենն ինքնաթիռում եղել է 217 ուղեւոր եւ անձնակազմի յոթ անդամ: Նրանցից՝ ոչ ոք չի փրկվել: Ուղեւորների մեծամասնությունը ռուսաստանցիներ էին: Ճշտված տվյալներով՝ Եգիպտոսում կործանված ինքնաթիռում եղել են 132 պետերբուրգցիներ, Լենինգրադի մարզի 46 բնակիչներ, Ռուսաստանի այլ տարածաշրջանների 34 բնակիչներ, Ուկրաինայի չորս եւ Բելառուսի մեկ քաղաքացի: