Նորվեգացի հնագետներն ուսումնասիրել են վիքինգների 1700-ամյա գանձարանը
ՄշակույթՀնագետներն ուսումնասիրել եւ փաստաթղթավորել են վիքինգների դարաշրջանի հազվագյուտ գանձարանի առարկաները՝ հայտնաբերված Նորվեգիայում Լենդբրին սառցադաշտի հալոցքի արդյունքում։ Գտածոներից էր կենդանիների կաշվից պատրաստված կոշիկը եւ ավելի քան 50 կտորներ, ձեռնափայտ, փայտե բռնակով դանակ, պայտեր եւ սահնամկներ, ինչպես նաեւ ձիերի ոսկորներ, հաղորդում է Live Science-ը։
Ամենալավը պահպանվել է 1700-ամյա անձրեւանոց-տունիկան։ Սակայն նետերի ու հնագույն դահուկների ածխաթթվային անալիզը ցույց է տվել, որ «շոսսեն» ի հայտ է եկել դեռեւս բրոնզյա դարաշրջանում։ Լեռնային ճանապարհով տեղափոխում էին անասուններ եւ տարբեր ապրանքներ, այդ թվում՝ եղջերուի եղջյուրներ, յուղ եւ մորթիներ։ Սակայն որպես առեւտրային ճանապարհ այդ լեռնուղին սկսել է կիրառվել վիքինգների դարաշրջանում՝ մ․թ․ շուրջ 1000 թվականին։
«Սառույցի տակ պահպանված առարկաների առկայությունը պարզապես ցնցող է»,-ասվում է հնագետներից մեկի հայտարարության մեջ։