Միլանի «Ինտերում» ոչ ոք վարակված չէ կորոնավիրուսով
ՍպորտՄիլանի «Ինտերի» բոլոր ֆուտբոլիստները, մարզիչներն ու աշխատակիցները հանձնել են կորոնավիրուսի թեստ։ Ոչ ոք վարակված չէ, բոլոր պատասխանները եղել են բացասական, հաղորդում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։
Իտալիայի առաջնության բոլոր թիմերը մինչեւ խմբային մարզումների վերսկսումը պետք է թեստավորվեն։
Իտալիայի կառավարությունը թույլատրել է թիմերին վերսկսել խմբային մարզումները մայիսի 18-ից։
Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված Իտալիայի առաջնության վերսկսումը սպասվում է հունիսին կամ հուլիսին։