Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ


Ինչպես է ԵՄ-ն բացում ներքին սահմանները. Իսպանիան և Իտալիան չեն շտապում սկսել տուրիստական սեզոնը

Միջազգային

Եվրամիությունն աստիճանաբար չեղարկում է վերահսկողությունը ներքին սահմաններում։ Այն բանից հետո, երբ ԵՄ—ի մի շարք երկրներ հայտարարեցին մայիսի կեսերից տեղաշարժման վերսկսման մասին, Եվրահանձնաժողովը հրապարակեց առաջարկություններ՝ տուրիզմը «Covid—19»—ից փրկելու համար։ Ինչպես հայտարարել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից, թուլացնելով միջոցառումները՝ երկրները պետք է «պաշտպանեն դիտարկման հուսալի համակարգերը եւ զգուշություն պահպանեն»։ Միեւնույն ժամանակ, Եվրախորհրդարանի պատգամավորների կարծիքով, սահմանների բացումը կենսականորեն անհրաժեշտ է, քանզի տուրիզմը միության տնտեսության կարեւորագույն ոլորտներից է։

 
 
 
 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրահանձնաժողովը մայիսի 13—ին ներկայացրել է առաջարկություններ, որոնք անդամ երկրները պետք է հաշվի առնեն պետական սահմանները բացելիս եւ զբոսաշրջային այցերը վերսկսելիս։

«Իհարկե, մեզնից յուրաքանչյուրի համար սա անսովոր ամառ կլինի,–նշել է Եվրահանձնաժողովի թվային տնտեսության հարցերով ղեկավարի տեղակալ Մարգրետե Վեստագերը։–Սակայն եթե պետք է աշխատենք միասին՝ հաշվի առնելով հանձնաժողովի այս առաջարկները, ստիպված չենք լինի ամառն անցկացնել տանը, եւ եվրոպական զբոսաշրջային արդյունաբերությունը կարող է լիովին չկորցնել սեզոնը»։

Համաշխարհային տուրիստական կազմակերպության տվյալներով՝ 2020 թ. նախորդ տարվա համեմատությամբ այդ ուղղությամբ անկումը կկազմի 60—80 տոկոս։ Հաշվի առնելով, որ տուրիզմը կազմում է Եվրամիության ՀՆԱ—ի մոտ 10 տոկոսը, եւ 2018 թ. այնտեղ այցելել են ավելի քան 563 մլն անգամ, միությանը սկզբունքորեն կարեւոր է մոտ ժամանակներս վերականգնել այդ ուղղությունը։

 
 

«Սահմանների միակողմանի փակումը բացասաբար կանդրադառնա ոչ միայն ԵՄ—ի ինստիտուտների հեղինակության, միասնական շուկայի աշխատանքի, տնտեսության, գործազրկության մակարդակի, այլեւ տեղաշարժման ազատության վրա, որը կենսականորեն անհրաժեշտ է զբոսաշրջային հատվածի համար,–հայտարարել է Եվրախորհրդարանի տրանսպորտի եւ տուրիզմի կոմիտեի անդամ, բուլղարացի պատգամավոր Պետար Վիտանովը։–Եվրահանձնաժողովի հայտարարած սկզբունքներն անհրաժեշտ քայլ են։ Ապագայում տուրիզմն ու տրանսպորտը պետք է դառնան վերականգնման առումով կենտրոնական թեմաներից մեկը, որովհետեւ հենց այդ ոլորտներն են ծայրահեղորեն կարեւոր դեր խաղում եվրոպական տնտեսության մեջ»։

Որպես օգնություն տուրիստներին ու ճանապարհորդներին՝ Եվրահանձնաժողովը հավանության է արժանացրել հետեւյալ սկզբունքները։

  1. Սահմանային վերահսկողության չեղարկման դեպքում երկրները պետք է հաշվի առնեն երեք չափորոշիչ՝ վիրուսոլոգիական իրավիճակը, սահմանների հատման դեպքում սահմանափակումների պահպանման հնարավորությունը եւ սոցիալ—տնտեսական գործոնը։ Եվրահանձնաժողովը պնդում է «առանց խտրականության» սկզբունքը. մուտքը երկիր պետք է թույլատրվի բոլորին, ով կժամանի վիրուսոլոգիական նման իրավիճակ ունեցող տարածաշրջանից։
  2. Տրանսպորտային հաղորդակցությունը վերականգնելիս, կլինի ինքնաթիռ, գնացք, ավտոմեքենա կամ ջրային տրանսպորտ, կարեւոր է կրճատել ուղեւորների շփումները տրանսպորտային միջոցի աշխատողների ու միմյանց հետ, ինչպես նաեւ սկզբնական շրջանում սահմանափակել ուղեւորահոսքը։
  3. Վերականգնելով հյուրանոցների եւ հանգստյան այլ վայրերի աշխատանքը՝ կարեւոր է հաշվի առնել վիրուսոլոգիական ցուցանիշները, տեղի բնակիչների եւ տուրիստների համար բժշկական օգնության մատչելիությունը, ինչպես նաեւ մոնիտորինգը, թեստավորումն ու «Covid—19»—ով վարակվածների հետ շփմանը հետեւելը։
  4. Անհրաժեշտ է ապահովել այնպիսի ծրագրերի համատեղելիությունը, որոնք հետեւում են «Covid—19»—ով վարակվածների հետ կապին տարբեր երկրներում եւ գործառնական տարբեր համակարգերում։
  5. Զբոսաշրջիկները, որոնց այցելությունները չեն կայացել կորոնավիրուսի տարածման պատճառով, փոխհատուցման իրավունք ունեն. նրանք կարող են ընտրություն կատարել փողի եւ 12 ամսով վաուչերի միջեւ։ Միեւնույն ժամանակ գերադասելի է երկրորդ տարբերակը, որովհետեւ այն կարող է նվազեցնել տուրօպերատորների ծանրաբեռնվածությունը։

Եվրահանձնաժողովը զբոսաշրջային բիզնեսի համար սահմանել է աջակցության հետեւյալ միջոցառումները.

 
 

ա) պետական երաշխիքների համակարգը՝ նույն վաուչերների սխեմայի ապահովման, ինչպես նաեւ ԵՄ—ի կողմից ներդրման համար. 100 հազար ձեռնարկության, որպես օգնություն, հատկացվել է 8 մլրդ եվրո։

բ) Տուրիզմի ընդգրկումը SURE (ժամանակավոր աջակցություն՝ արտակարգ իրավիճակներում գործազրկության ռիսկերի նվազեցման համար) ծրագրում, որն աշխատատեղերի պահպանման համար ենթադրում է 100 մլրդ եվրո։

գ) Բարեգործական վաուչերների համակարգի առաջմղում, որի օգնությամբ հաճախորդները կարող են աջակցել տեղի սերվիսներին՝ հյուրանոցներին, ռեստորաններին եւ այլն։

Մեկ օր անց Եվրահանձնաժողովը առաջարկներ է ներկայացրել տեղի հյուրանոցների համար՝ հյուրերի թվի սահմանափակումից մինչեւ սոցիալական հեռավորության պահպանումը։

 
 
 

«Սահմաններն անհրաժեշտ է հնարավորինս շուտ բացել, սակայն պայմանն այն է, որ հարեւանների մոտ վարակակիրների թիվը նվազի,–ասել է Եվրախորհրդարանի լեհ պատգամավոր Կոսմա Զլոտովսկին։–Այդ որոշումները պետք է կայացնեն յուրաքանչյուր անդամ պետության սանիտարական իշխանությունները»։

Սահմանները բացելու վերաբերյալ իրենց որոշման մասին ԵՄ—ի որոշ անդամներ հայտարարել են դեռ մինչեւ Եվրահանձնաժողովի առաջարկները։ Առաջինը Լատվիան, Լիտվան ու Էստոնիան են, որոնք պայմանավորվել են դեռ մայիսի 15—ից հանել միմյանց միջեւ խոչընդոտները։ Միեւնույն ժամանակ Լատվիայի նախագահ Էգիլս Լեւիտսը նշել է, որ բալթյան երկրների միջեւ ազատ տեղաշարժի գոտուն կարող էին միանալ Ֆինլանդիան ու Լեհաստանը, որոնք, սակայն, չեն պաշտպանել այդ գաղափարը։ Հելսինկին սահմանները բացել է մայիսի 14—ին՝ միայն Շենգենի գոտում աշխատանքային այցելությունների համար, իսկ Վարշավան վերահսկողությունը երկարաձգել է մինչեւ հունիսի 12—ը։

 
 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից հայտնել են, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում վիրուսի տարածումը բալթյան երկրներում զգալիորեն նվազել է։ Սակայն նրանք մյուսների հետ միասին միջոցառումների թուլացման շրջանում պետք է պաշտպանեն դիտարկման հուսալիություն ու զգույշ լինեն։ ԱՀԿ—ն հետեւում է, որպեսզի տեղաշարժման հարցում սահմանափակումների վերացման մասին որոշումն ընդունվի կոնկրետ փաստերի հիման վրա։

Պետությունների հաջորդ եռյակը, որոնք սկսել են խոսել ազատ տեղաշարժման մասին, Ավստրիան, Չեխիան ու Սլովակիան են։ Ինչպես հայտարարել է սլովակյան ԱԳՆ—ի ղեկավար Մարտին Կլյուսը, այդ երկրները կարող են «մինի Շենգենի պես մի բան ստեղծել»։ Այդուհանդերձ, առաջին հարեւանը, որի հետ Վիեննան ցանկանում է բացել սահմանը, Գերմանիան է. սահմանային վերահսկողությունը կհանվի հունիսի 15—ից։ Նման թուլացումներ են սպասվում նաեւ Շվեյցարիայի, Լիխտենշտեյնի ու Եվրոպայի արեւելյան մասի հարեւանների հետ սահմաններում։

Գերմանիան մտադիր է այսօրվանից թուլացնել վերահսկողությունը Ավստրիայի, Ֆրանսիայի ու Շվեյցարիայի հետ սահմաններում։ Եթե իրադարձությունները բարեհաջող ընթացք ունենան, Շվեյցարիան այդ երկրների հետ սահմանները լիովին կբացի հունիսի 15—ից։

Զբոսաշրջիկների ներգրավման եվրոպական կարեւորագույն կենտրոնները՝ Իսպանիան ու Իտալիան, չեն շտապում բացել տուրիստական շրջանը, քանզի «Covid—19»—ի հիմնական հարվածը հենց այդ երկրներն են կրել։ Հռոմում ուշադրություն են դարձրել Եվրահանձնաժողովի՝ «առանց խտրականության» սկզբունքին։ Ինչպես հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն, ԵՄ—ի շրջանակներում երկկողմ համաձայնագրերը, որոնք կարող են ստեղծել զբոսաշրջային արտոնյալ ալիքներ, անընդունելի են այդ երկրի համար։ Նման քայլերը, ըստ քաղաքագետի, կարող են փլուզել եվրոպական միասնական շուկան։ Ուստի Իտալիան, որն առաջինը կընդունի եվրոպական տուրիստական խմբերին, դա կանի հուլիսին կամ նույնիսկ օգոստոսին։

 
 

Տուրիստական շրջանի՝ հուլիսի 1—ից բացման մասին խոսում են նաեւ Հունաստանում։ Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը նման լավատեսական կանխատեսումը բացատրել է այն հանգամանքով, որ կորոնավիրուսի տարածումը Եվրոպայում անկում է ապրում։ Ի դեպ, հենց նա է առաջարկել «անվտանգ միջանցքի» ստեղծման գաղափարը 7 երկրի միջեւ, որոնք համեմատաբար հաջող են պայքարել վիրուսի դեմ։ Խոսքն Ավստրիայի, Դանիայի, Նորվեգիայի, Իսրայելի, Սինգապուրի, Չեխիայի ու Ավստրալիայի մասին է։ Այդ նախաձեռնության ճակատագիրը, սակայն, դեռ պարզ չէ։

Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից. մանրամասներՀաստ աղիքի քաղցկեղ․ որո՞նք են առաջին ախտանշանները, ինչի՞ց զգուշանալԱվելի լավ է սթրիմ անել, քան խմել. Արման Ծառուկյանի կոշտ հակադարձումը ԱդեսանյայինԻրանը բարեկամության ձեռք է մեկնում իսլամական երկրներին․ ՓեզեշքիանԵրևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանԲաքվում կայացել է հայ գերիների «գործով» հերթական նիստըՕդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերինՄոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանԽոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված «DAF»-ըՀայաստան Ադրբեջանով հացահատիկ կուղարկվիՔրեական ոստիկանությունը Երևանում ձերբակալել է զինված հետախուզվողիՍոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»Իրանում վերականգնվել է ավիահաղորդակցությունը երկրի ամբողջ տարածքում«Արարատ-Արմենիա» – «Ռիգա» հանդիպման վայրը փոխվել է․ ՉԼՋուր հավաքեք. ջուր չի լինելուGrundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) ԱՄՆ-ում մեկնարկել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների հերթական փուլը. Times of IsraelՊրեմիերա․ Հասմիկ Կարապետյան - «Մի կարոտ»Իմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումԶավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր Զաքարյան«Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներՊատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանՄի քանի համայնքներում զենք-զինամթերք է կամավոր հանձնվելԳազ չի լինի մի շարք հասցեներում հունիսի 24-ինՄինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՄեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատԱյն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Փաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա Հովսեփյան
Ամենադիտված