Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 189, մահվան՝ 5 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 4472 է, մահվան դեպքերինը՝ 60
Ուշադրության կենտրոնումՀայաստանում մայիսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 189 նոր դեպք: Մահացել է 5 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 4472 է, մահացածների թիվը՝ 60:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ թեստավորվել է 40230 քաղաքացի:
Մայիսի 17-ի դրությամբ գրանցվել է այլ պատճառով մահվան 2 դեպք: Հիշեցնենք, որ սրանք այն դեպքերն են, երբ պացիենտի մոտ առկա է եղել կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ՝ ոչ կորոնավիրուսի պատճառով: Ընդհանուր առմամբ՝ նման դեպքերի թիվը 24 է: