Մենք բուժվում ենք, մենք տանն ենք, մենք ապրում ենք և կապրենք. Ժաննա Ֆրիսկեի մոր մեկնաբանությունը ԶԼՄ-ներին
LifeTert.am-ը գրում է.«Լրատվամիջոցներում երեկ հայտնվել էր ռուս երգչուհի Ժաննա Ֆրիսկեի հոր կարճ հարցազրույցն այն մասին, որ իր դստեր առողջական վիճակը վատացել է։ «Ժաննան շատ վատ է»,- ասել էր Վլադիմիր Ֆրիսկեն։
Սակայն ավելի ուշ համացանցում հայտնվել էին Ժաննայի քրոջ՝ Նատալյա Ֆրիսկեի խոսքերը, ով հայտարարել էր, որ «հայրիկին ոչ ոք չի զանգահարել», և «Ժաննայի մոտ առողջության վատթարացում չկա, նրա վիճակը կայուն է»։
Հակասական հայտարարությունները մեկնաբանել է նաև երգչուհու մայրը։ «Մենք բուժվում ենք, մենք տանն ենք։ Նման բան, ինչի մասին խոսում են ԶԼՄ-ներում, մեզ մոտ տեղի չի ունենում։ Մեր հայրիկն աշխատում է Արաբական Էմիրություններում, նրա հեռախոսն անջատված է։ Մենք բուժվում ենք, մենք ապրում ենք և կապրենք»,- ասել է նա։