Մայիսի 18-ից վերսկսվում է ոստիկանության` քաղաքացիներին ծառայություններ մատուցող բոլոր ստորաբաժանումների աշխատանքը
Ուշադրության կենտրոնումՄայիսի 18-ից ամբողջ ծավալով վերսկսվում է ոստիկանության` քաղաքացիներին ծառայություններ մատուցող բոլոր ստորաբաժանումների աշխատանքը։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
«Քաղաքացիներին կոչ ենք անում ոստիկանության ստորաբաժանումներ այցելել պաշտպանիչ միջոցներով՝ դիմակներով, և պահպանել սոցիալական տարածություն։
Միևնույն ժամանակ, խորհուրդ ենք տալիս առողջության անվտանգության նկատառումներից ելնելով՝ հնարավորության դեպքում ոստիկանության ստորաբաժանումներ դիմել առցանց եղանակով»,– ասվում է հայտարարության մեջ»,– ասվում է հայտարարության մեջ ։