Ուկրաինայի համար ԵՄ հաջորդ տրանշը կկազմի 4,7 միլիարդ եվրո․ Եվրոպական հանձնաժողով Չինաստանը պատրաստ է ԲՐԻԿՍ-ի անդամների հետ համատեղ ջանքեր գործադրել, նպաստել միավորման հարթակում համագործակցության կայուն և երկարաժամկետ զարգացմանը․ ՉԺՀ ԱԳՆ ԱԷՄԳ-ն Իրանի «Քոլանգ լեռ» միջուկային օբյեկտում ակտիվություն է գրանցել ԱՄՆ-ը թողարկել է «Սեպտեմբերի 11»-ի ահաբեկչությունների զոհերի հիշատակին նվիրված մետաղադրամ Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերը հարվածել են Եմենի Մոխա քաղաքի օդանավակայանին Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Եթե Ռուսաստանը թանկացնի գազի գինը՝ Հայաստանն էլ կտեսնի, թե ինչ կա, որ կարելի է թանկացնել. Նիկոլ Փաշինյան ԱՄՆ-ում դիզվառելիքի գինը առաջին անգամ գերազանցել է մեկ գալոնի դիմաց 6 դոլարը Փաշինյանն ու Ուզբեկստանի նախագահը քննարկել են Հայաստան-Ուզբեկստան հարաբերությունների հետագա առաջմղմանը և երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր Կասեցվել է «Մասրիկ» գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը


Իշխանությունը հրաշալի հասկանում է` հանրաքվեում հաղթանակի իրական շանս այլեւս չունի. Ավետիք Չալաբյան

Ուշադրության կենտրոնում

Եթե չեք կարողանում կասեցնել համավարակի տարածումը, իզուր մի ձգձգեք արտակարգ դրությունը, ձև գտեք հանրաքվեն չեղարկելու, հանրային լայն երկխոսություն սկսելու, և երկիրը խորացող ճգնաժամից դուրս բերելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:

«ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՄԱՍԻՆ

Մայիսի 14-ին Կառավարությունը երկրորդ անգամ որոշեց 30 օրով երկարացնել արտակարգ դրությունը Հայաստանի ողջ տարածքում։ Երբ առաջին անգամ Կառավարությունը արտակարգ դրություն մտցրեց մարտի 16-ին, ես ոչ միայն դրան կողմ էի, այլև նախորդած երկու շաբաթների ընթացքում պարբերաբար ինքս էի դա պահանջում։ Երբ Կառավարությունը առաջին անգամ երկարաձգեց արտակարգ դրույթյունը, ես ևս դա արդարացված էի համարում։ Բայց հիմա նույնիսկ ինձ մոտ են սկսել հարցեր առաջանալ, և ահա թե ինչու։

Ենթադրաբար, արտակարգ դրության երկարացման հիմնական նպատակը համակավարակի տարածման վերահսկողությունն է, այնպես, որ առողջապահական համակարգի կարողությունները թույլ տան համարժեք բուժում ապահովել դրա կարիքը ունեցող բոլոր հիվանդներին, դրա մասին երեկ բավական հանգամանալից խոսեց նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Սակայն ա՞րդյոք արտակարգ դրությունը իրապես ծառայում է այդ նպատակին։ Նախորդ անգամ, երբ արտակարգ դրությունը երկարացվում էր, ապրիլի 14-ի դրությամբ, Հայաստանում կար 1067 վարակակիր, երեկ՝ արդեն 3860, աճը 260%: Նույն ժամանակաշրջանում, մեր հարևաններ Ադրբեջանում աճը կազմել է 1197-ից 2879, կամ 140%, Վրաստանում աճը կազմել է 300-ից 667, կամ 122%, Թուրքիայում՝ 65111-ից 144749, կամ 122%, Իրանում՝ 74877-ից 114533, կամ 53%։ Պարզ համեմատությունը ցույց է տալիս, որ ունենալով արտակարգ դրության ռեժիմի բոլոր հնարավոր սահմանափակումները, Հայաստանի կառավարությունը չի կարողացել կանխել համավարակի արագ տարածումը, մեր տարածաշրջանում այն ցավոք ամենաարագն է տարածվել հենց Հայաստանում։

Պնդումները, որ մեր ժողովուրդը անկազմակերպ է, չի ենթարկվում օրենքներին, և այլն, որևէ քննադատության չեն դիմանում, քանի որ մեր հարևան երկրներում ապրող մարդիկ իրենց կազմակերպական մակարդակով առնվազն մեզնից շատ ավելի բարձր չեն։ Իրականում, պատճառները լրիվ այլ տեղ է պետք փնտրել՝ օրինակ, Հայաստանում մինչ այժմ անցկացվել է մոտ 36 հազար թեստավորում, իսկ Ադրբեջանում՝ մոտ 214 հազար, կամ մեզնից 6 անգամ շատ, արդյունքում տեղի է ունենում վարակակիրների ավելի վաղ հայտնաբերում, դա, իր հերթին, նպաստում է թե տարածման ավելի արդյունավետ կանխարգելմանը, և թե բուժման ավելի վաղ փուլում սկսմանը։ Նույնը կարելի է ասել սահմանափակումների մեղմացման մասին՝ մեզ մոտ դրանք մեղմացվում են, առանց համարժեք սանիտարական միջոցներ ներդնելու, արդյունքնում վերջին երկու շաբաթների ընթացքում տեղի է ունեցել վարակի տարածման կտրուկ արագացում, և վարակակիրների թիվը տառացիորեն կրկնապատկվել է։

Երեկ ելույթ ունենալով Ազգային ժողովում, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ առաջիկա շաբաթներին մնացած սահմանափակումների մեծ մասն էլ ևս հանվելու են։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչի համար է պետք արտակարգ դրությունը, եթե դուք փաստացի հրաժարվում եք կոշտ միջոցներով վերահսկել վարակի տարածումը։ Եթե պետք է, որ մարդիկ պարզապես դիմակներ կրեն, դա կարելի է անել առանց որևէ արտակարգ դրության։ Եթե պետք է, որ դպրոցները չաշխատեն, պարզապես ԿԳՄՍՆ նախարարության հրամանով ուսումնական տարին մեկ շաբաթ շուտ ավարտեք։ Ի՞նչն է այդ դեպքում, որ հիմնավորում է արտակարգ դրության պահպանումը, առանց դրա իրական գործիքակազմի կիրառման։

Իմ տպավորությամբ, իշխանությանը արտակարգ դրությունը այլևս պետք չէ համավարակի հետ կապված․ քանի որ այն արդեն իսկ վերահսկողությունից դուրս է եկել, և նրա հետագա ընթացքը արդեն ավելի շատ կախված է անհատ քաղաքացիների պատասխանատվության զգացողությունից և համապատասխան վարվելակերպից։ Սակայն արտակարգ դրությունը հնարավորություն է տալիս արգելել հավաքները, սահմանափակել դժգոհության հանրային դրսևորումները, և ամենակարևորը՝ հետաձգել ի սկզբանե հակասահմանադրական և վիճահարույց հանրաքվեն, որը, ըստ մեր Սահմանադրության, արտակարգ դրության ավարտից հետո պետք է բոլոր դեպքերում երկու ամսում անցկացնել, եթե իշխանությունը որևէ ձև չգտնի այն չեղարկելու։ Սակայն երկու ամիս շարունակվող անընդհատ ձախողումներից, Ազգային ժողովում վերջին խուլիգանական դրսևորումներից, իրար հաջորդող պաշտոնյաների հրաժարականներից հետո, գործող իշխանությունը հրաշալի հասկանում է, որ ինքն արագ սպառում է հանրային վստահության իր պաշարը, և հանրաքվեում հաղթանակի իրական շանս այլևս չունի։ Մնում է մեր բոլորիս հաշվին ձգձգել արտակարգ դրությունը, այն հույսով, որ այդ ընթացքում որևէ հրաշք տեղի կունենա։ Քաղաքականության մեջ, սակայն, հրաշքներ չեն լինում։ Եթե չեք կարողանում կասեցնել համավարակի տարածումը, իզուր մի ձգձգեք արտակարգ դրությունը, ձև գտեք հանրաքվեն չեղարկելու, հանրային լայն երկխոսություն սկսելու, և երկիրը խորացող ճգնաժամից դուրս բերելու համար»։

Ուկրաինայի համար ԵՄ հաջորդ տրանշը կկազմի 4,7 միլիարդ եվրո․ Եվրոպական հանձնաժողով Յունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում Չինաստանը պատրաստ է ԲՐԻԿՍ-ի անդամների հետ համատեղ ջանքեր գործադրել, նպաստել միավորման հարթակում համագործակցության կայուն և երկարաժամկետ զարգացմանը․ ՉԺՀ ԱԳՆ ԱԷՄԳ-ն Իրանի «Քոլանգ լեռ» միջուկային օբյեկտում ակտիվություն է գրանցել ԱՄՆ-ը թողարկել է «Սեպտեմբերի 11»-ի ահաբեկչությունների զոհերի հիշատակին նվիրված մետաղադրամ Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերը հարվածել են Եմենի Մոխա քաղաքի օդանավակայանին Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Եթե Ռուսաստանը թանկացնի գազի գինը՝ Հայաստանն էլ կտեսնի, թե ինչ կա, որ կարելի է թանկացնել. Նիկոլ Փաշինյան ԱՄՆ-ում դիզվառելիքի գինը առաջին անգամ գերազանցել է մեկ գալոնի դիմաց 6 դոլարը Փաշինյանն ու Ուզբեկստանի նախագահը քննարկել են Հայաստան-Ուզբեկստան հարաբերությունների հետագա առաջմղմանը և երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր Կասեցվել է «Մասրիկ» գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Պարսից ծոցի երկրները և Իրանը Օմանում կքննարկեն Հորմուզի վերաբերյալ գործարքը. FT Ատեստավորում չանցած ուսուցչին արգելելու ենք աշխատել դպրոցում, որոշումը կայացրել ենք. Նիկոլ Փաշինյան Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև Եվրոպայում գործարկվել է CO₂-ի որսման և պահեստավորման խոշոր համալիր Իշխանությունները փոքր քայլերով վերացնում են մեր երկրի էլիտան․ Ատոմ ՄխիթարյանԲելառուսը չի պատրաստվում որևէ մեկի վրա hարձակվել․ Լուկաշենկո Հանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գնալով ավելի են խզվելու․ Էդմոն ՄարուքյանՈրոշ մարզերում ջերմաստիճանը կհասնի +31-ի. եղանակի տեսություն Սահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում, հիվանդանոց է տեղափոխվել «Վիվա Արմենիա»-ի աշխատակիցՀՀ կառավարությունը սպորտի ոլորտի կառավարման միասնական թվային հարթակ կստեղծի Ղազախստանին թույլ չեն տվել մասնակցել «Եվրատեսիլին» Իրանն ու Պակիստանը քննարկել են Մերձավոր Արևելքի շուրջ բանակցություններին վերադառնալը. Reuters Նոր Հաճընում «Kia Forte»-ն բախվել է շատրվանների ջրավազանի բազալտե եզրաքարին, անցել ջրավազանի վրայով և բախվել շտապօգնության ավտոմեքենային ու 2 «BMW»-ներին․ կան վիրավnրներ Ռուսական զինուժը Կիևում ինը հարկանի շենքի է հարվածել, կան տուժածներ ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Մենք պետք է չհանձնվենք և շարունակենք մեր արդար պահանջը Արցախի վերադարձի համար․ Ցոլակ ԱկոպյանՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 11-ի 08։00-ի դրությամբ ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի «Նովայա պոչտա»-ի լոգիստիկ կենտրոնի ինովացիոն տերմինալին․ ՌԴ ՊՆ ՉԼ․ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը խոշոր հաշվով հաղթեց ադրբեջանական «Սաբահ»-ին Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղ Մինչև 20:00-ն գազ չի լինի Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ ԶաքարյանԹրամփը խոստացել է արգելափակել դեմոկրատների նախաձեռնությունները, եթե նրանք հաղթեն ընտրություններում Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Վրացական փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ էր բռնկվել Թրամփը վստահ է, որ Իրանի հետ պшտերազմը կավարտվի մինչև իր նախագահական ժամկետի ավարտը Ուկրաինայի ԶՈՒ-ն հրթիռներով և ԱԹՍ-ներով հարձակվել է Վոլգոգրադի և Սարատովի վրա «Կարապետյան» Հիմնադրամի համար հոգևոր-մշակութային արժեքների պահպանումն ու զարգացումը առաջնահերթություն է. Գոհար ՂումաշյանՊուտինը ժամանել է Հնդկաստան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին. նրան դիմավորել ենպատվո պահակախմբով Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված