Հանդիպումը համառ ու սթրեսային ստացվեց
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի կարծիքով, «Բորուսիա»-«Շալկե» հանդիպումը լարված էր երկու թիմերի համար էլ:
«Հանդիպումը համառ ու սթրեսային ստացվեց: Երկրպագուների համար այն հետաքրքիր էր: Իսկ մենք կարող էինք հանդիպումն ավարտել 4:1 կամ 5:1 հաշվով, սակայն բաց թողեցինք հիմար գոլ: Մենք խաղն ավարտեցինք հաղթանակով, ինչի համար շատ երջանիկ ենք»,- Մխիթարյանի խոսքը մեջ է բերում «Բորուսիա»-ի կայքը:
Բունդեսլիգայի 12-րդ տուրում տեղի ունեցավ «ռուրյան» դերբին: Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 3-2 հաշվով պարտության մատնեց «Շալկե 04»-ին: