Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 79, մահվան՝ 1 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 3392 է, մահվան դեպքերինը՝ 46
Ուշադրության կենտրոնումՀայաստանում մայիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման79 նոր դեպք: Մահացել է 1 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 3392 է, մահացածների թիվը՝ 46:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Մեկ օրում առողջացածների թիվը 34 է, ընդհանուր առողջացածներինը՝ 1359, փաստացի բուժվողներինը՝ 1970: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 32561 քաղաքացի: