«Բարսելոնան» 4 տարվա պայմանագիր կկնքի Միրալեմ Պյանիչի հետ
ՍպորտԻտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» բոսնիացի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը մոտ է Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնա» տեղափոխվելուն։ Կատոլանական ակումբն ու ֆուտբոլիստը համաձայնության են հասել չորս տարվա պայմանագիր կնքելու վերաբերյալ, հաղորդում է gazetta.it-ը։
«Յուվենտուսը» 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերից կստանա 50 միլիոն եվրո։ Ակումբները բանակցում են «Բարսելոնայի» խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչի տրանսֆերը գործարքում ներառելու հարցի շուրջ։
Իտալիայի ընթացիկ առաջնությունում Պյանիչը մասնակցել է 22 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։