Ադրբեջանցիների կողմից գնդակոծված «ֆուռը» սահմանագոտուց դուրս է բերվել
ՀասարակությունAravot.am-գրում է .
Նոյեմբերի 5-ին միջպետական ավտոճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածում ադրբեջանական զինուժը գնդակոծել էր ռուսական բեռնատար՝ վնասելով այն: Նոյեմբերի 8-ին բեռնատարը սահմանագոտուց դուրս է բերվել: Ոսկեպարից տեղեկացանք, որ Ոսկեպար-Բաղանիս հիմնական ավտոճանապարհը փակ է մնում, երթեւեկը կատարվում է շրջանցիկ, Հարսնաքարի ճանապարհով: Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը հայտնեց, որ սահմանագոտում հանգիստ է, նոյեմբերի 8-ի երեկոյան Բաղանիսի փողոցների լուսավորության համակարգը միացված է եղել:
Ոսկան Սարգսյան