Օրվա բաղադրատոմս .Գազարով ռաֆաելլո
LifeԲաղադրիչներ
- գազար - 500գր
- շաքարավազ - 200գր
- կոկոսի քերուկ - 300գր
- հյութ կիտրոնի - 2-3 կաթիլ
Պատրաստման եղանակ
- Անցկացնում ենք քերիչով գազարը, ավելացնում ենք շաքարավազն ու կիտրոնի հյութը:

- Ստացված զանգվածը դնում ենք տապակի մեջ, անընդհատ խառնելով և մի քիչ տաքացնում, մինչև որ ավելորդ ջուրը գոլորշանա, ապա ավելացնում ենք կոկոսի քերուկը (թողնում ենք մի քիչ կոկոսի քերուկ, ռաֆաելլոների թաթախման համար):

- Պատրաստի զանգվածը խառնում ենք և պատրաստում փոքրիկ գնդիկներ: Ստացված գնդիկները թաթախում ենք մնացած կոկոսի քերուկի մեջ և տեղափոխում սառնարան 1,5 ժամով:
Եվ մեր գազարով ռաֆաելլոն պատրաստ է:
Ի դեպ, գազարով ռաֆաելլոների բաղադրատոմսի մեջ կարելի է ավելացնել քերած շոկոլադ կամ ընկյուզ ըստ ցանկության 