Արտակարգ դեպք Երևանում. 2 քաղաքացի անցել են «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում են ցած նետվել. պահանջում են հանդիպում վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի հետ
ՀասարակությունՔիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: 2 քաղաքացի՝ 30-35 տարեկան տղամարդիկ, անցել են «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում են իրենց ցած նետել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր այդ քաղաքացիներին համոզում են, որպեսզի չդիմեն նման քայլի:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փրկարարներին է միացել նաև ՀՀ կառավարության նամակների և դիմումների բաժնի պետ Ա. Ղազարյանը, ով նույնպես համոզում է նրանց, որպեսզի չդիմեն այդ քայլին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տղամարդիկ պահանջում են, որպեսզի դեպքի վայր ժամանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը: Նրանք ասում են, որ ուզում են վերջինս գա և իրենց լսի, այնուհետև ֆինանսական օգնություն ցուցաբերի:
Այս պահին դեռ համոզում են նրանց:
Ավելին կարդացեք Այստեղ