Հարկային եկամուտներն աճել ոչ թե փոքր ու միջին, «անտեր» բիզնեսներից, այլ հիմնականում խոշորներից. Փաշինյան
Ուշադրության կենտրոնում2019-ին հարկեր/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 22,3 տոկոս, որը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է 1,38 տոկոսով. Սա համարժեք է 90,7 մլրդ դրամի լրացուցիչ հարկային եկամուտների: Այս մասին, այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում 2019-ի բյուջեի կատարողականը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, 2019-ին հազար խոշոր հարկ վճարողների ընդհանուր հարկերի ծավալը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է 13 տոկոսով, իսկ 2017-ի համեմատ՝ 31 տոկոսով:
«Սա ինչի՞ եմ հատուկ ընդգծում, ցույց տալու համար, որ այս հարկային եկամուտները, ինչպես երկար տարիներ ընդունված էր բողոքել, ոչ թե փոքր ու միջին, այսպես ասած «անտեր» բիզնեսներից են հավաքվել, այլ խոշորներից»,-ասաց նա:
Փաշինյանը ընդգծեց, որ 2018-ի մայիսից մինչեւ 2019-ի վերջը ստվերից դուրս է եկել 87 աշխատատեղ, գործազրկությունը նվազել է 2,1 տոկոսով, իսկ զբաղվածության մակարդակն աճել է 2,5 տոկոսով: