Փաշինյանը կրկին խոստովանել է, որ ինքն անձամբ է բարձրացրել պաշտոնյաների աշխատավարձերը պարգեւավճարների տեսքով տեսքով
Ուշադրության կենտրոնումՔաղծառայողների աշխատավարձերի բարձրացումը պարգեւավճարների տեսքով տեղի է ունեցել իմ անձնական որոշմամբ: Այս մասին մայիսի 6-ին Ազգային ժողովի նիստին ՀՀ կառավարության 2019 թվականի ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ընդ որում, Փաշինյանի խոսքով, ինքը գիտի, որ այս թեման քննարկման առարկա է դարձել հասարակության շրջանում: «Այո, դա տեղի է ունեցել իմ որոշմամբ եւ դա տեղի է ունեցել, քանի որ Հանրապետության Հրապարակի հեղափոխական հարթակից ես խոստացել էի, որ քաղաքացիական ծառայողների աշխատավարձերը կբարձրացվեն»,- ասաց Փաշինյանը` հավանաբար «մոռանալով» իր բոլոր մյուս խոստումների մասին: Այնուհետեւ կառավարության ղեկավարը փորձեց պարզաբանել, թե ինչու է այդ բարձրացումը տեղի ունեցել պարգեւավճարների տեսքով, այլ ոչ թե` բուն աշխատավարձերի բարձրացման: