Այս ամառ Հայաստանում գրանցվել է օդային երթևեկության երբևէ եղած ամենաբարձր օրական ցուցանիշը Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը Ուկրաինան ռուսական մարզերի ուղղությամբ զանգվածային հարձակում է իրականացրել ՆԱՏՕ-ի կործանիչներն անօդաչու թռչող սարք են խփել Լիտվայի երկնքում Գազամատակարարման ընդհատումներ Սյունիքի մարզում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 15-ի 08։00-ի դրությամբ Վրաերթ-վթար՝ Սյունիքում, 32-ամյա վարորդը կայանել է մեքենան, «Opel»-ը վրաերթի է ենթարկել նրան Մեկնարկում է շախմատի համաշխարհային Օլիմպիադան․ ովքեր են մասնակցում Հայաստանից ԱՄՆ-ը մերժել է Սաուդյան Արաբիային հութիներին զսպելու հարցում օգնություն ցուցաբերել. FT Հայաստանի տարբեր մարզերում սոցիալական նոր բնակարաններ են կառուցվում. ո՞ւմ համար են դրանք


Ապօրինի ենթավարձակալության պայմանագրերով Ծաթեր և Հարժիս համայքների հողամասերի հաշվին խոշոր չափերով շահույթներ են ստացել. քրգործերով վերականգնվում են վնասները. Դատախազություն

Ուշադրության կենտրոնում

Լայն թափով շարունակվում են ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ հանրապետության բոլոր մարզերի ընդգրկմամբ համայնքային սեփականության հողամասերն առերևույթ սխեմատիկ հանցավոր մեխանիզմներով ենթավարձակալության հանձնելու փաստերով քրեական գործերի հարուցման, համայնքներին հասցված վնասների վերականգնման, վարձակալության ապօրինի պայմանագրերի լուծման գործընթացները:

Մասնավորապես, ՀՀ Լոռու մարզի դատախազության հանձնարարությամբ Ոստիկանության Թումանյանի բաժնում նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ մարզի Ծաթեր համայնքի ղեկավարը (ով ներկայումս հանդիսանում է խոշորացված Օձուն համայնքի Ծաթեր վարչական շրջանի ղեկավարը) 2004թ. և 2009թ. անցկացրել է համայնքային սեփականություն հանդիսացող երկու հողամասեր վարձակալության տրամադրելու ձևական մրցույթներ: Դրանց արդյունքում հաղթող են ճանաչվել մի դեպքում համայնքի ղեկավարի հետ բարիդրացիական հարաբերությունների մեջ գտնվող անձը, մյուս դեպքում՝ համայնքի ղեկավարի տեղակալը:

Առաջինի հետ 2004թ. հոկտեմբերին կնքված պայմանագրով նրան գյուղատնտեսական գործունեության նպատակով տարեկան 168․000 ՀՀ դրամ վարձավճարով 25 տարի ժամկետով վարձակալության է տրվել 14 հա հողամաս: Չունենալով համայնքապատկան հողամասի վարձակալության իրավունքը մասնակի երրորդ անձին փոխանցելու կամ զիջելու իրավունք՝ 2008թ. նոյեմբերին վարձակալը նույն հողամասի մի փոքր՝ 0,02 հա հատվածը, համայնքի ղեկավարի գիտությամբ, տարեկան 480․000 դրամ վարձավճարի դիմաց ենթավարձակալությամբ հանձնել է կապի օպերատոր ընկերությանը՝ մինչև 2019թ. ստանալով ընդհանուր 1․6մլն ՀՀ դրամ շահույթ՝ վարձավճարի տեսքով:

Իսկ երկրորդի դպքում 2009թ. ապրիլին կնված պայմանագրով վարձակալության է տրվել 2 հա հողամաս՝ 25 տարի ժամկետով և տարեկան ընդամենը 8․000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց, որից միայն 0,01 հա մակերեսով հատվածը 2010թ. մարտին վարձակալը 22.5 անգամ ավելի թանկ՝ տարեկան 180․000 դրամ վարձավճարի դիմաց, ենթավարձակալության է հանձնել կապի այլ օպերատորի և մինչև 2019թ. ստացել ընդհանուր 5.3մլն դրամի չափով շահույթ:

Գործարքների հետևանքով համայնքը զրկվել է իր սեփականության գույքերի օգտագործման դիմաց առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր մոտ 7 մլն ՀՀ դրամի եկամուտ ստանալու հնարավորությունից։

Նշած փաստերի առթիվ մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով 2-րդ մասի և 3152-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործ, և իրականացվում է նախաքննություն: Համայնքի ղեկավարը կամովին վերականգնել է շուրջ 1.7 մլն դրամ՝ պարտավորվելով ամբողջությամբ հատուցել պատճառված վնասը։ Ելնելով դրանից՝ որոշում է կայացվել վերացնել նրա նկատմամբ կիրառված արգելանքը: Համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով և 3152-րդ հոդվածով։

Իսկ Սյունիքի մարզի Հարժիս համայնքի նախկին ղեկավարը, ըստ Ոստիկանությունում նախապատրաստված նյութերով ձեռք բերված փաստական տվյալների, 2010թ. օգոստոսին 25 տարի ժամկետով, տարեկան 7.500 դրամ վարձավճարով Հարժիս համայնքի հետ կնքել է արոտավայր հանդիսացող՝ համայնքին պատկանող 10 հա մակերեսով հողատարածքի վարձակալության պայմանագիր: Այնուհետև, բառացիորեն օրեր անց, նշված հողամասից ընդամենը 150մ2 մակերեսով հողատարածքը 10 տարի ժամկետով, ամսական 30.000 դրամ վարձավճարով ենթավարձակալության է հանձնել կապի օպերատոր ընկերությանը, որի դիմաց մինչև 2020թ. ստացել է ընդհանուր առմամբ շուրջ 3.5մլն դրամ շահույթ՝ համայնքին զրկելով գրեթե նույն չափով բյուջետային միջոցները համալրելու հնարավորությունից։

Դեպքի առթիվ Սյունիքի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել քրեական գործ: Համայնքի նախկին ղեկավարն լիովին հատուցել է պատճառված վնասը, նախաքննության մարմնի կողմից որոշմամբ նա ևս ազատվել է արգելանքից։ Նախաքննությունը շարունակվում է։

Երկու մարզերի դատախազությունների կողմից միջոցներ են ձեռնարկվում մարզպետարանների, համայնքապետարանների կողմից իրենց իրավասությունների գործադրմամբ հիշյալ ենթավարձակալության պայմանագրերը լուծելու, կապի օպերատորների հետ համայնքի շահերից բխող նոր պայմանագրեր կնքելու ուղղությամբ:

Այս ամառ Հայաստանում գրանցվել է օդային երթևեկության երբևէ եղած ամենաբարձր օրական ցուցանիշը Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՈւկրաինան ռուսական մարզերի ուղղությամբ զանգվածային հարձակում է իրականացրել ՆԱՏՕ-ի կործանիչներն անօդաչու թռչող սարք են խփել Լիտվայի երկնքում Մեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանԳազամատակարարման ընդհատումներ Սյունիքի մարզում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 15-ի 08։00-ի դրությամբ Վրաերթ-վթար՝ Սյունիքում, 32-ամյա վարորդը կայանել է մեքենան, «Opel»-ը վրաերթի է ենթարկել նրանՄեկնարկում է շախմատի համաշխարհային Օլիմպիադան․ ովքեր են մասնակցում Հայաստանից ԱՄՆ-ը մերժել է Սաուդյան Արաբիային հութիներին զսպելու հարցում օգնություն ցուցաբերել. FT Հայաստանի տարբեր մարզերում սոցիալական նոր բնակարաններ են կառուցվում. ո՞ւմ համար են դրանք Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան ԴումիկյանԵվրոպան Հայաստանին դիտարկում է որպես ռեսուրսների և իրացման շուկա. Գալուզին Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Լույս չի լինելու Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա ՂահրամանյանՈրպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ
Ամենադիտված