Toyota-ն կթողարկի բարձր հարմարավետությամբ Corolla էքսկլյուզիվ մոդելը
ՀասարակությունFAW-Toyota չինական համատեղ ձեռնարկությունը կթողարկի բարձր հարմարավետությամբ Corolla էքսկլյուզիվ մոդելը, գրում է Մոտոր-ը։
Սովորական սեդաններից Corolla L-ը կտարբերվի մեծացված անվային հենքով, օրիգինալ հագեցվածությամբ եւ նոր 1,5-լիտրանոց տուրբո շարժիչով։ Չինաստանում նոր Corolla-ն վաճառքի կհանվի մեկ տարի անց։
Աղբյուրները պնդում են, որ L-տարբերակի սեդանի համար պատրաստում են 100-միլիմետրանոց ներդիր, այսինքն՝ անվային հենքը կմեծանա 2700-ից 2800 միլիմետր, իսկ թափքի ընդհանուր երկարությունը կկազմի 4735 միլիմետր։
Նոր Toyota Corolla-ն կդառնա չինական շուկայի համար էքսկլյուզիվ շարունակությունը, չէ որ Չինաստանի գործարարների եւ պաշտոնյաների շրջանում մեծ պահանջարկ ունեն մեծացված անվային հենքով եւ դեպի հարմարավետությունն ուղղված տարբերակները։ Տուրբոշարժիչը կունենա 118 ձիաուժ։
Չինաստանի սահմաններից դուրս Toyota Corolla սեդանները FAW-Toyota ընկերությունը չի պատրաստվում արտահանել։ Ներքին շուկայում մոդելը կթողարկվի 2021 թվականին, սակայն պաշտոնական տեխնիկական բնութագրիչներն, ըստ ամենայնի, հրապարակվեն 2020-ի վերջում։