Վարազդատ Հարոյան․ Եթե ամռանն էլ վիճակը չփոխվի, ճիշտ կլինի Ռուսաստանի առաջնությունը համարել չկայացած
ՍպորտԵկատերինբուրգի «Ուրալի» եւ Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը իր կարծիքն է հայտնել կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված մրցաշրջանի վերսկսման հնարավորության մասին, հաղորդում է Sport24-ը։
«Կարծում եմ՝ լավագույն տարբերակը կլինի, եթե մնացած հանդիպումներն անցկացնենք ամառային հավաքների ժամանակ։ Ամռանը միշտ էլ ավելի հաճելի է խաղալ ֆուտբոլ։ Կարծում եմ՝ մինչեւ այդ պանդեմիան կմարի։ Բայց եթե ամռանն էլ վիճակը չփոխվի, ապա ճիշտ կլինի Ռուսաստանի առաջնությունը համարել չկայացած»,- ասել է Վարազդատ Հարոյանը։
Ավելի վաղ «Ուրալի» նախագահ Գրիգորի Իվանովը հանդես էր եկել առաջնության չեղարկման օգտին։ 8 տուրից հետո «Ուրալը» 25 միավորով 10-րդ տեղում է։