Նեպալին կպահանջվի շուրջ 4,74 միլիարդ դոլար ջրհեղեղից հետո վերականգնման համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են ՀՀ-ում ՌԴ դեսպանին Ուկրաինայի համար ԵՄ հաջորդ տրանշը կկազմի 4,7 միլիարդ եվրո․ Եվրոպական հանձնաժողով Չինաստանը պատրաստ է ԲՐԻԿՍ-ի անդամների հետ համատեղ ջանքեր գործադրել, նպաստել միավորման հարթակում համագործակցության կայուն և երկարաժամկետ զարգացմանը․ ՉԺՀ ԱԳՆ ԱԷՄԳ-ն Իրանի «Քոլանգ լեռ» միջուկային օբյեկտում ակտիվություն է գրանցել ԱՄՆ-ը թողարկել է «Սեպտեմբերի 11»-ի ահաբեկչությունների զոհերի հիշատակին նվիրված մետաղադրամ Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերը հարվածել են Եմենի Մոխա քաղաքի օդանավակայանին Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Եթե Ռուսաստանը թանկացնի գազի գինը՝ Հայաստանն էլ կտեսնի, թե ինչ կա, որ կարելի է թանկացնել. Նիկոլ Փաշինյան ԱՄՆ-ում դիզվառելիքի գինը առաջին անգամ գերազանցել է մեկ գալոնի դիմաց 6 դոլարը


«Այսօր նույնիսկ «պողոսն» այլևս հասկանում է, որ Հայաստանը սահուն վեր է ածվում անձ-պետության». Խոսրով Հարությունյան

Ուշադրության կենտրոնում

Նախկին վարչապետ, Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Որպեսզի չվերածվենք ամեոբա-հասարակության

Անկախության ողջ ժամանակաշրջանում կամ, ինչպես ընդունված է քաղաքագիտական դիսկուրսում, անցումային ժողովրդավարության ողջ շրջանում երկրի առաջին դեմքի դերն ու քաղաքական ազդեցությունը հանրային կյանքում եղել են բավականին վճռորոշ:

Սակայն առաջին դեմքերն այդ ազդեցությունը փորձել են իրականացնել ոչ միայն անձամբ, այլև առանձին ազդեցիկ և խարիզմատիկ պաշտոնատար հեղինակությունների և պետական ինստիտուտների միջոցով:

Եվ թեպետ այդ համակարգն ավելի շուտ նման էր արքունիկի, որում անձի քաղաքական ազդեցությունը պայմանավորված էր ոչ այնքան պետական կառավարման հիերարխիայում նրա զբաղեցրած պաշտոնեական դիրքով, որքան Երկրի առաջին դեմքին մոտ գտնվելու (անձնապես վստահելի լինելու) հանգամանքով, այդուհանդերձ պետական իշխանության իրականացումը կրում էր որոշակիորեն ապակենտրոնացված բնույթ:

Թեկուզ և կառավարման ռեժիմը բնութագրվում էր, այսպես կոչված, ‹‹փափուկ›› ավտորիտար, այդուհանդերձ պետական իշխանության պատասխանատվությունը, դե ֆակտո, կրում էր պաշտոնատար անձանց որոշակի շրջանակ:

Այսօր նույնիսկ ‹‹պողոսն›› այլևս հասկանում է, որ Հայաստանը սահուն վեր է ածվում անձ-պետության:

Այսօր աեավել քան ակնհայտ է, որ հանրային կյանքում մեկ և միակ գործող անձը՝ Երկրի Վարչապետն է և ամեն ինչ պայմանավորված է նրանով և պտտվում է նրա շուրջը:

Հանրային կյանքի մնացած մասնակիցները՝ պաշտոնյաներից մինչև քաղաքացի, բոլորը միասին, ինչպես նաև յուրաքանչյուրն առանձին՝ որևէ դերակատարում չունի: Նրանց ընդամենը վերապահված է պետականության դեկորի դերակատարում:

Մինչ դեռ քաղաքագիտական աքսիոմատիկ ճշմարտություն է, որ հասարակությունը կենդանի օրգանիզմ է և հանրային կյանքի բոլոր մասնակիցները՝ քաղաքացիները, պետական մարմիններն ու պաշտոնյաները, տնտեսվարող ընկերությունները, հասարակական և քաղաքական կազմակերպությունները հանդիսանում են այդ օրգանիզմի կենսունակությունը ապահովող օրգանները: Ճիշտ այնպես, ինչպես ցանկացած կենդանի օրգանիզմում յուրաքանչյուր օրգան ունի իր ֆունկցիան, իր նշանակությունը, այնպես էլ հանրային կյանքի յուրաքանչյուր մասնակից ունի իր պարտավորություններն ու դերակատարումը:

Ո՞ր դեպքում է կենդանի օրգանիզմը առավել կենսունակ: Ակնհայտ է՝ այն դեպքում, երբ նրա յուրաքանչյուր օրգան առանց խափանումների կատարում է իրեն վերապահված դերը: Ճիշտ նույն իրավիճակն է նաև հանրային օրգանիզմի կամ հասարակության պարագայում:

Այս առումով հետաքրքիր է անցյալ դարի ֆրանսիացի պատմաբան և գրականագետ Էմիլ Ֆագեի մեկնաբանությունը, որը նա արել է դեռևս 1915թ. լույս տեսած իր հանրահայտ ‹‹Անձեռնահասության պաշտամունքը›› գրքում:

Էմիլ Ֆագեն գրում է.

Նույնիսկ կենդանիների մոտ, որքան բարձր է նրանց զարգացվածության աստիճանը, այնքան ավելի բարձր է նրանց մարմնի տարբեր մասերի ֆունկցիաների դիֆերենցվածությունը, այնքան ավելի բարձր է նրանց ներքին օրգանների ֆունկցիոնալ մասնագիտացվածության մակարդակը: Մի օրգանը մտածում է, երկրորդը՝ գործողություններ է կատարում, երրորդը՝ կերակուրն է մարսում, չորրորդը՝ շնչում է և այդպես շարունակ:

Կան արդյո՞ք էակներ, որոնցում մեկ օրգան է և՛ շնչում և՛ ընկալում ինֆորմացիան և՛ մարսում կերակուրը:

Այո կան, փաստում է Ֆագեն, դրանք՝ ամեոբաներն են (միաբջիջ կենդանիները Խ.Հ) և ավելացնում է, ամեոբաները՝ բնության մեջ ամնեացածր զարգացվածության էակներն են, նրանք զիջում են նույնիսկ բույսերին:

Ակնհայտ է, շարունակում է հեղինակը, որ ներդաշնակ հասարակությունում յուրաքանչյուր օրգան կատարում է խիստ որոշակի ֆունկցիա, այսինքն նրանք, ովքեր ստացել են համապատասխան կրթություն և ունակ են կառավարելու՝ կառավարում են, ովքեր ունակ են զբաղվել օրենսդրականությամբ՝ մշակում են նոր օրենքներ կամ շտկում նախկինում ընդունված օրենքները, ովքեր ունեն համապատռասխան մասնագիտական կարողություններ իրավունքի բնագավառում՝ գործում են դատական համակարգում որպես դատավորներ: Այդ հասարակություններում երբեք անդամալույծին չեն վստահի գյուղական փոստատարի աշխատանքը:

Հասարակությունը, որպես օրինակելի համակարգ պետք է ընդունի բնությունը, որում յուրաքանչյուր օրգան ունի շատ կոնկրետ և խիստ կանոնակարգված ֆունկցիա: Բնությունը գործում է ջոկողաբար և նրա գործիքներից ամենակատարյալն այն է, որն առավել օգտակար է կոնկրետ մեկ գործողության համար: Ճիշտ այդպես մարդը մասնագիտորեն որակյալ կարող է կատարել լոկ մեկ գործ: Ուստի, ոչ ցանկալի հետևանքներից խուսափելու համար օրենսդրորեն պետք է արգելվի ‹‹միևնույն անձին և՛ կոշիկ կարելը և՛ ֆլեյտա նվագելը›› - արձանագրում է Ֆագեն՝ հղում կատարելով Արիստոտելին:

Ավելին, շարունակում է պատմաբանը, ներդաշնակ հասարակություն է նաև այն հասարակությունը, որում այս կամ այն աշխատանքը չեն վստահում առաջին իսկ պատահածին, որում չեն ասում ամբոխին կամ հասարակության յուրաքանչյուր անդամին ‹‹դուք կկառավարեք, դուք կղեկավարեք, դուք կմշակեք օրենքներ և այլն››: Այդպիսի հասարակությունը կլիներ ամեոբա -հասարակություն, եզրափակում է Էմիլ Ֆագեն:

Թեպետ այս մտքերը շարադրվել են անցյալ դարի սկզբին, բայց դժվար է չհամաձայնվել, որ դրանք միանգամայն արդիական են մեր այսօրվա համար: Ուստի մեր խնդիրն է՝ հաղթահարել մեզանում ամեոբա-հասարակության վերածվելու սինդրոմը:

Հետգրության կարգով.

Փաստորեն մեր հավաքական հասարակական-քաղաքական միտքը առաջադեմ քաղաքագիտական ընկալումներից ետ է ավելի քան 100 տարի: Այս իրողությունը մտորելու տեղիք է տալիս»:

 

 

 

Նեպալին կպահանջվի շուրջ 4,74 միլիարդ դոլար ջրհեղեղից հետո վերականգնման համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են ՀՀ-ում ՌԴ դեսպանին ԶՊՄԿ․ աշխատանք, սոցիալական պատասխանատվություն և կայուն զարգացում Իշխանություններին հետաքրքրում է միայն գնաճը․ որքան շատ լինի, այնքան նրանց օգուտն է․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի նախագահը պաշտոնական հանդիպումների ժամանակ բացահայտ արհամարհում է մեր երկրի արժեքները․ Արմեն ՄանվելյանՎայքում 76-ամյա վարորդը «Honda Civic»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում Ուկրաինայի համար ԵՄ հաջորդ տրանշը կկազմի 4,7 միլիարդ եվրո․ Եվրոպական հանձնաժողով Յունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում Չինաստանը պատրաստ է ԲՐԻԿՍ-ի անդամների հետ համատեղ ջանքեր գործադրել, նպաստել միավորման հարթակում համագործակցության կայուն և երկարաժամկետ զարգացմանը․ ՉԺՀ ԱԳՆ ԱԷՄԳ-ն Իրանի «Քոլանգ լեռ» միջուկային օբյեկտում ակտիվություն է գրանցել ԱՄՆ-ը թողարկել է «Սեպտեմբերի 11»-ի ահաբեկչությունների զոհերի հիշատակին նվիրված մետաղադրամ Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերը հարվածել են Եմենի Մոխա քաղաքի օդանավակայանին Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Եթե Ռուսաստանը թանկացնի գազի գինը՝ Հայաստանն էլ կտեսնի, թե ինչ կա, որ կարելի է թանկացնել. Նիկոլ Փաշինյան ԱՄՆ-ում դիզվառելիքի գինը առաջին անգամ գերազանցել է մեկ գալոնի դիմաց 6 դոլարը Փաշինյանն ու Ուզբեկստանի նախագահը քննարկել են Հայաստան-Ուզբեկստան հարաբերությունների հետագա առաջմղմանը և երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր Կասեցվել է «Մասրիկ» գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Պարսից ծոցի երկրները և Իրանը Օմանում կքննարկեն Հորմուզի վերաբերյալ գործարքը. FT Ատեստավորում չանցած ուսուցչին արգելելու ենք աշխատել դպրոցում, որոշումը կայացրել ենք. Նիկոլ Փաշինյան Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև Եվրոպայում գործարկվել է CO₂-ի որսման և պահեստավորման խոշոր համալիր Իշխանությունները փոքր քայլերով վերացնում են մեր երկրի էլիտան․ Ատոմ ՄխիթարյանԲելառուսը չի պատրաստվում որևէ մեկի վրա hարձակվել․ Լուկաշենկո Հանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գնալով ավելի են խզվելու․ Էդմոն ՄարուքյանՈրոշ մարզերում ջերմաստիճանը կհասնի +31-ի. եղանակի տեսություն Սահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում, հիվանդանոց է տեղափոխվել «Վիվա Արմենիա»-ի աշխատակիցՀՀ կառավարությունը սպորտի ոլորտի կառավարման միասնական թվային հարթակ կստեղծի Ղազախստանին թույլ չեն տվել մասնակցել «Եվրատեսիլին» Իրանն ու Պակիստանը քննարկել են Մերձավոր Արևելքի շուրջ բանակցություններին վերադառնալը. Reuters Նոր Հաճընում «Kia Forte»-ն բախվել է շատրվանների ջրավազանի բազալտե եզրաքարին, անցել ջրավազանի վրայով և բախվել շտապօգնության ավտոմեքենային ու 2 «BMW»-ներին․ կան վիրավnրներ Ռուսական զինուժը Կիևում ինը հարկանի շենքի է հարվածել, կան տուժածներ ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Մենք պետք է չհանձնվենք և շարունակենք մեր արդար պահանջը Արցախի վերադարձի համար․ Ցոլակ ԱկոպյանՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 11-ի 08։00-ի դրությամբ ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի «Նովայա պոչտա»-ի լոգիստիկ կենտրոնի ինովացիոն տերմինալին․ ՌԴ ՊՆ ՉԼ․ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը խոշոր հաշվով հաղթեց ադրբեջանական «Սաբահ»-ին Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղ Մինչև 20:00-ն գազ չի լինի Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ ԶաքարյանԹրամփը խոստացել է արգելափակել դեմոկրատների նախաձեռնությունները, եթե նրանք հաղթեն ընտրություններում Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Վրացական փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ էր բռնկվել Թրամփը վստահ է, որ Իրանի հետ պшտերազմը կավարտվի մինչև իր նախագահական ժամկետի ավարտը Ուկրաինայի ԶՈՒ-ն հրթիռներով և ԱԹՍ-ներով հարձակվել է Վոլգոգրադի և Սարատովի վրա «Կարապետյան» Հիմնադրամի համար հոգևոր-մշակութային արժեքների պահպանումն ու զարգացումը առաջնահերթություն է. Գոհար ՂումաշյանՊուտինը ժամանել է Հնդկաստան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին. նրան դիմավորել ենպատվո պահակախմբով Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Ամենադիտված