Forbes-ը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող փոփ-երգչուհիների ցուցակը
LifeForbes ամսագիրը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող փոփ-երգչուհիների թոփ-տասնյակը։ Առաջին տեղում է Քեթի Փերին, որն աշխատել է 135 միլիոն դոլար։
Նրա եկամուտների հիմնական աղբյուրը Prismatic World միջազգային տուրն էր, որի արդյունքում նա տվել է 126 համերգներ։ Նա նաև եկամուտ է ստանում Coty և CoverGirl բրենդների հետ համագործակցությունից։
Երկրորդ տեղում է Թեյլոր Սվիֆթը՝ 80 միլիոն դոլար եկամուտով։ Նրա «1989» ալբոմը վաճառվել է 8.6 միլիոն օրինակով։ Ըստ Forbes, նա կարող է հաջորդ տարի գլխավորել այս ցուցակը։
Երորդ տեղում է Fleetwood Mac խումբը։ Դրա անդամները մեկ տարում աշխատել են 59.5 միլիոն դոլար։
Լեդի Գագան աշխատել է 59 միլիոն դոլար և 4-րդ տեղում է։ Նրան հետևում է Բեյոնսեն՝ 54.5 միլիոն դոլար եկամուտով։
Տասնյակում ընդգրկվել են նաև Բրիթնի Սփիրսը (6-րդ տեղ, 31 միլիոն դոլար), Ջենիֆեր Լոպեսը և Միրանդա Լամբերտը (7-րդ և 8-րդ տեղեր, 21 միլիոն դոլար), Մրայա Քերին (9-րդ տեղ, 27 միլիոն դոլար) և Ռիհաննան (10-րդ տեղ, 26 միլիոն դոլար)։