Ճապոնիայում շուրջ 500 մարդ է հոսպիտալացվել ջերմահարության պատճառով, կան զոհեր
ՄիջազգայինՃապոնիայում մայիսի 11-ից մինչեւ 17-ն ընկած ժամանակահատվածում ավելի քան 480 մարդ է հոսպիտալացվել ջերմահարության պատճառով, զոհվել են երկուսը: Այդ մասին մայիսի 19-ին հաղորդել է երկրի հրշեջ վարչությունը, որը կատարում է նաեւ արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթները:
Անցած շաբաթ Ճապոնիայի բազմաթիվ շրջաններում օդի ջերմաստիճանը հասել է 30-ի: Ներկայում, սակայն, երկրի տարածաշրջանների մեծ մասում, ներառյալ մայրաքաղաքը, անձրեւոտ եղանակ է, օդի ջերմաստիճանը նվազել է մինչեւ 20 աստիճան:
Անցած ամռանը երկրում ջերմահարությունից հոսպիտալացված բնակիչների թիվը գերազանցել է 53 հազարի նշագիծը: Մահացել է ավելի քան 300 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: