«Հրապարակ». «Էրեբունի» բժշկական կենտրոնի 200 բուժաշխատող մեկուսացված է, որից 23-ը՝ բժիշկ
Ուշադրության կենտրոնում«Հրապարակ» թերթը գրում է. «Էրեբունի» բժշկական կենտրոնի մի քանի տասնյակ աշխատակիցների վարակվելուց հետո «Նաիրի» ԲԿ-ում երեկ որոշել են երկու բուժհիմնարկներում՝ «Էրեբունիում» եւ «Նաիրիում», համատեղության կարգով աշխատողներին թույլ չտալ աշխատանքի ներկայանալ՝ առնվազն 2 շաբաթ, որի ընթացքում պարզ կդառնա՝ նրանք վարակվե՞լ են կորոնավիրուսով, թե՞ ոչ:
Իսկ «Էրեբունիում» բուժաշխատողները վարակվել են մեկ այլ բժշկական կենտրոնից իրենց մոտ տեղափոխված հիվանդ պացիենտից: Տեղեկացանք, որ 200 բուժաշխատող կա մեկուսացված, որից 23-ը՝ բժիշկ։ Մեկուսացվածների մեջ նաեւ հղի բուժաշխատող կա»: