«Տոտենհեմը» ցանկանում է ձեռք բերել Իվան Ռակիտիչին
ՍպորտԻսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եւ Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը հաջորդ մրցաշրջանում կարող է հայտնվել անգլիական Պրեմյեր լիգայում։ 32-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած լոնդոնյան «Տոտենհեմը», հաղորդում է Mundo Deportivo-ն։
Կատալոնական ակումբի տրանսֆերային նպատակներից է անգլիական ակումբի ֆրանսիացի կիսապաշտպան Տանգի Նդոմբելեն, որի տրանսֆերի գործարքում կարող է ներառել Ռակիտիչի տեղափոխությունը։
Ռակիտիչին ձեռք բերելու ցանկություն ունեն նաեւ «Յուվենտուսը», «Նապոլին» եւ «Աթլետիկոն»։ «Բարսելոնան» մտադիր է հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել Ռակիտիչին, որի պայմանագիրը նախատեսված է մինչև 2021թ․ հունիս։ Ռակիտիչի տրանսֆերի գինը 20 միլիոն եվրո է։