Կորոնավիրուսի վարակման 81 նոր դեպք. հաստատված դեպքերի թիվը հասավ 1677-ի. Կա 1 մահ. ապաքինվել է 75-ը
Ուշադրության կենտրոնումՀայաստանում ապրիլի 25-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 81 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 1596 դեպք:
Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 24-ին հաստատվել է կորոնավիրուսի 1677 դեպք:
Բացասական արդյունք է արձանագրվել 17342 թեստավորման դեպքում (վերջին մեկ օրում՝ 790): Փաստացի այս պահին բուժվում է 846 անձ (մեկ օրում ավելացել է 5-ով):
Վերջին տվյալներով ապաքինվել է 803 անձ (վերջին մեկ օրում՝ 75 մարդ), 28 պացիենտ մահացել է: