Հրդեհ՝ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով Անկարան կարող է վաճառել С-400 համակարգերը Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը Սուրեն Պապիկյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նորակառույց ճաշարանի բացման արարողությանը Աճառյան փողոցի շենքերից մեկի 24-ամյա տղամարդն անզգուշաբար ընկել է. բժիշկներն արձանագրել են նրա մաhը Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար Երևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի Երևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը


«Ժամանակն է վերցնել Սահմանադրությունը, բացել այն և վերընթերցել»…

Blog

Արման Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .

ՀՀ քաղաքական դաշտում քննարկվող թիվ մեկ հարցը առաջիկայում սպասվող Սահմանադրական հանրաքվեն է: Գրեթե բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ու քաղաքականությունից քիչ թե շատ հասկացող անհատներն առիթը բաց չեն թողնում, որպեսզի ևս մեկ անգամ քննարկեն այդ թեման ու յուրաքանչյուրը հաստատի իր տեսությունը: Վստահ կարելի է ասել, որ իրականում քչերն են ծանոթ առաջարկվող նոր նախագծին ու «Սահմանադրություն» ասվածին առհասարակ:

Սահմանադրությունը պետության հիմնական օրենքն է, որը սահմանում է նրա պետական կառուցվածքը, կառավարման և իշխանության մարմինների համակարգը, նրանց իրավասությունները և ձևավորման կարգը, ընտրական համակարգը, քաղաքացիական իրավունքները և ազատությունը, ինչպես նաև դատական համակարգը։ Սահմանադրությունը երկրում գործող օրենսդրության հիմքն է։
«Սահմանադրություն» տերմինն ունի բավականին հին պատմություն։ Ժողովրդական պատմագրությունն ուսումնասիրելով` կարող ենք փաստել, որ տերմինը ծագել է լատինական «constitution» բառից, որը նշանակում է «սահմանում», «կառուցվածք»։

Սահմանադրական իրավունքի տեսությունում սահմանադրությունը հանդես է գալիս իր կոնկրետ իրավանորմերով, որպես կոնկրետ սահմանադրություն, որոնց միջոցով կարգավորվում և լուծվում են տվյալ երկրներին հատուկ հիմնարար իրավահարաբերությունները: 
17-18-րդ դարերում ձևավորված պատկերացումները սկզբնավորվել են հիմնականում եվրոպական Վերածննդի հումանիստական գաղափարների ազդեցությամբ: Հումանիզմի գաղափարները ժառանգեցին եւ զարգացրեցին 17-18-րդ դարերի եվրոպական մտածողները:
Դեռևս մ.թ.ա 4-րդ դարում Արիստոտելը «սահմանադրություն» հասկացությունն օգտագործում էր պետության կառուցվածքի, պետական իշխանության արդյունավետ կազմակերպման, նրա` ժողովրդավարական և արդարացի լինելու մասին խոսելիս։ Հին Հունաստանում և Հին Հռոմում երկար ժամանակ սահմանադրություն էին կոչվում նաև կայսրերի, միապետների ընդունած իրավական ակտերը, չնայած իրականում դրանք ներկայումս կիրառվող սահմանադրական ակտերի հետ համեմատել չի կարելի:

Առաջին քաղաքական փաստաթուղթը, որը բնական իրավունքը հանդիսավորապես ազդարարեց իբրև պետական իշխանության հոգածության առարակա եւ դրա պաշտպանությունն իբրև պետական իշխանության սահմանափակում ու իշխանության անմիջական պարտականություն, դա Անկախության ամերիկյան հռչակագիրն է (1776թ.): 
ԱՄՆ սահմանադրությունը ընդունվել է 1787 թվականի սեպտեմբերի 17-ին՝ Ֆիլադելֆիայում։ ԱՄՆ սահմանադրությունը աշխարհում համարվում է առաջինը՝ ժամանակակից հասկացողության մեջ։ Այն կազմված է յոթ հոդվածներից։ Դրա ընդունման պահից քսանյոթ փոփոխություն է մտցվել և դրա անբաժան մաս են կազմում։ Ասել է թե՝ վերջին 230 տարիների ընթացքում ԱՄՆ-ի սահմաններից ներս օրենքները կարգավորվում են օրենքի այդ «հնաբնակի» ուղղորդմամբ:
Սահմանադրության գաղափարը, առաջին հերթին փիլիսոփայական, քաղաքագիտական, իրավական մի շարք նորարարական գաղափարների հանրագումար է:

Քանի որ հասարակությունը և պետությունը մշտապես կարիք ունեն լուծելու ինչպես իրենց առջև դրված, այնպես էլ անընդհատ առաջացող նորանոր հիմնախնդիրները, հաղթահարել առկա դժվարություններն ու տարբեր կարգի բախումները, ուստի անհրաժեշտ է ստեղծել բոլորի համար ընդունելի որոշակի կանոններ ու կառուցակարգեր, այլ բառով ասած՝ սահմանադրություն: Այսինքն՝ սահմանադրությունը սահմանում է այնպիսի ղեկավարող սկզբունքներ, որոնց միջոցով կարելի է ձևավորել հասարակական համաձայնություն և քաղաքական միասնության հաստատման, հասարակության, անհատի ու պետության միջև հարաբերությունների, պետության գործունեության կարգավորման հիմքերը:

ՀԳ. Ճիշտ ժամանակն է հիշել ԱՄՆ 7-րդ նախագահ Էնդրյու Ջոնսոն խոսքերը (1866թ.). «Ժամանակն է վերցնել Սահմանադրությունը, բացել, վերընթերցել այն և խորապես ըմբռնել դրա դրույթները»:

Ավտովթար՝ Երևանում․ Մալաթիայում՝ վերգետնյա անցման մոտ, բախվել են «Chevrolet Volt»-ը, «Hyundai Elantra»-ն ու «Opel»-ըԵվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք․ Լևոն ԱզիզյանՌուսաստանում հուլիսի 1-ից սկսած օտարերկրացիների համար մուտքի նոր պահանջներ են ներդրվումՀորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆԻ՞նչ պետք է լինի Վարդավառի սեղանին․ 3 աղանդեր, որոնք տոնի զարդն են, բայց քչերը գիտեն դրանց մասինԹե ինչպե՞ս ստացվեց, որ ընտրություններից առաջ իշխանությունը հանկարծ «հիշեց» ՍԴ դատավորների աշխատավարձերը բարձրացնելու մասին․ Արթուր ՄիքայելյանԲախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհ«Նապոլին» երկարաձգեց Սպինացոլայի հետ պայմանագիրըՀրդեհ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումըԱշխատանքներ կատարելիս Երևանի շենքերից մեկից 24-ամյա տղամարդն անզգուշաբար վայր է ընկել, մահացելԱվտոբուսներում օդորակիչները չե՞ն միացնում. ի՞նչ է կատարվումՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Հրդեհ՝ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Ձեզ համա՞ր էլ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ հարցում Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում Ի՞նչ է ստացվում այն, ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում ավելի մեծ մաշտաբներով ինքն է անում․ հարցում Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլովԹալանչի են ասում նախկիններին․ Ձեր տպավորությամբ ովքե՞ր են իրական թալանչիները․ հարցում Անկարան կարող է վաճառել С-400 համակարգերը Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետըՍուրեն Պապիկյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նորակառույց ճաշարանի բացման արարողությանը Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում կայացվելու է Փաշինյանի ցուցումով․ Արշակ ԿարապետյանԱճառյան փողոցի շենքերից մեկի 24-ամյա տղամարդն անզգուշաբար ընկել է. բժիշկներն արձանագրել են նրա մաhը Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար Երևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիԵրևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը Հորմուզը և միջnւկային ծրագիրը Դոհայում բանակցությունների գլխավոր թեմաները կլինեն. Կատարի ԱԳՆ Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան Պոլիկլինիկայում 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող մասնագետներ ունենք. Անահիտ Ավանեսյան Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. Էդմոն ՄարուքյանՎախի մթնոլորտ են փորձում ստեղծել և լռեցնել բոլոր ընդդիմախոսներին․ Արմեն ՄանվելյանՀայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հնարավոր թաղման վայրերի մասինՄոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամներըԲաքուն ՀՀ քաղաքացիների համար անանուն տեղեկատվություն տրամադրելու մեխանիզմ է ստեղծում Ռուս գիտնականները ստեղծել են պոլիմերներ, որոնք 10 անգամ երկարացնում են պերովսկիտային արևային մարտկոցների կյանքը Խաբեություն է, 7 հատ ծիրան գրպանը լցրած Եվրոպա են գնացել, ասում են՝ խմբաքանակ ենք տարել ԵՄ Թուրքիայի արևմտյան մասում խnշոր hրդեհ է բռնկվել Օր 5-րդ. ՍԴ-ն փակ նիստում քննում է ընտրության արդյունքները վիճարկող 7 ուժերի դիմումների քննությունըԱվետիք Չալաբյանը կալանավորված է ժողովրդի ընտրական իրավունքը պաշտպանելու համար․ Մենուա ՍողոմոնյանԶինծառայողն օդաճնշիչ ատրճանակnվ մի քանի անգամ կրшկել է գետնին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանումԵրևանում բախվել են «Nissan Tiida»-ն և «Chevrolet»-ը. կա 1 զոh Անտվերպենի ադամանդի կենտրոնը, ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի առթիվ, Թրամփին 321 ադամանդով մատանի է նվիրել Իրանի արևմուտքում զինված հարձակման հետևանքով ԻՀՊԿ 2 անդամ է զոհվել Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Կապան Ֆեստ 2026․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն «ՀայաՔվե» միավորումը շարունակելու´ է պայքարը` հանուն Հայաստանում ազգային իշխանության հաստատմանՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանԲազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ»
Ամենադիտված