Կորոնավիրուսի վարակման 62 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 1401-ի. ունենք 2 մահ
HeaderՀայաստանում ապրիլի 21-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 62 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 1339 դեպք:
Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 21-ին հաստատվել է կորոնավիրուսի 1401 դեպք:
Բացասական արդյունք է արձանագրվել 13929 թեստավորման դեպքում (վերջին մեկ օրում՝ 556): Փաստացի այս պահին բուժվում է 768 անձ (մեկ օրում ավելացել է 31-ով):
Վերջին տվյալներով ապաքինվել է 609 անձ (վերջին մեկ օրում՝ 29 մարդ), 24 պացիենտ մահացել է: