Արազ Օզբիլիսը և Յուրա Մովսիսյանը բաց են թողել «Սպարտակ»-ի մարզում
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Արազ Օզբիլիսը բաց է թողել մարզումը«Սպարտակ»-ում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Օզբիլիսը վնասվածք ունի: «Սպարտակ»-ի մարզումը բաց է թողել նաև Հայաստանի ագզային թիմի մեկ այլ անդամ՝ Յուրա Մովսիսյանը, ով նույնպես վերականգնվում է վնասվածքից հետո:
«Սպարտակ»-ը նախապատրաստվում է Ռուսաստանի առաջնության հերթական տուրին, որտեղ մայրաքաղաքցիները կմցրեն Գրոզնիի «Թերեքի» հետ: Հանդիպումը կկայանա նոյեմբերի 7-ին: