Մոզամբիկի իշխանությունները արտաքսել են սպիտակամորթ բրազիլացի կոկաինի բարոնին
ՄիջազգայինԿիրակի Մոզամբիկի իշխանությունները երկրից արտաքսել են սպիտակամորթ բրազիլացի կոկաինի բարոն «Ֆումինխո» կեղծանվամբ Գլբերտո Ապարեսիդո դոս Սանտոսին այս շաբաթ հանցագործին ձերբակալելուց հետո, հաղորդում է Reuters-ը։
Դոս Սանտոսը փախել էր բրազիլական բանտից եւ 20 տարվա ընթացքում գտնվում էր փախուստի մեջ ընդհուպ մինչեւ ապրիլի 14-ին Մապուտոյի շքեղ հյուրանոցում բերման ենթարկվելը։
Ոստիկանությունում հայտնել են, որ Ֆումինխոն ամենահետախուզվող հանցագործներից մեկն էր Բրազիլիայում։
Մոզամբիկի ՆԳՆ-ում հայտնել են, որ դոս Սանտոսը վտարվել է երկրի սահմանն անօրինաբար հատելու համար․ նրա մոտ կեղծ անձնագիր էր հայտնաբերվել։
Տվյալ պահին դեռեւս հայտնի չէ՝ եղել է արդյոք դոս Սանտոսը պարզապես արտաքսված, թե նրան արտահանձնել են։
Դոս Սանտոսի ձերբակալման պահին Մոզամբիկի քրեական հետախուզությունների ծառայությունը հայտնել է, որ Բրազիլիան ունի 40 օր նրա արտահանձնման մասին դիմում ներկայացնելու համար։