Կրակnցներ՝ Արարատում, վիրավnր կա, հայտնաբերվել են 55-ից ավելի պարկուճներ, վնաuված մեքենաներ Ապրիլյան քառօրյա պատերազմի տասներորդ տարելիցն է Իրանը միջնորդներին է փոխանցել պшտերազմի դադարեցման պայմանները․ Կահիրեում Իրանի դիվանագիտական առաքելության ղեկավար ԻՀՊԿ-ն հայտնել է Իսրայելի և ԱՄՆ-ի բազաների վրա hարձակման մասին ԱՊՀ երկրների պաշտպանnւթյան նախարարները համատեղ ռшզմական համակարգերի կատարելագործման որոշում են ընդունել Հերթական անգամ մահապատիժ է իրականացվել Ասում էին՝ ՀԷՑ-ում մտել են բոլորի գրպանը, հավելագրում արել. այդ կետը դատարանը չհիմնավորած է համարել. փաստաբան (տեսանյութ) Ուշագրավ զարգացումներ ՀԷՑ-ի շուրջ. ինչ մանրամասնեց Օրբելյանը Հրդեհի ահազանգ՝ Երևանի Իսակովի պողոտայում. դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից 3 մարտական հաշվարկ Ժողովու՛րդ, ձեզ խա՛-բե՛լ են ասում էին՝ ՀԷՑ-ը մտել է 3 մլն մարդու գրպանը, դատարանն ասաց՝ սու՛տ է


Արմեն Սարգսյանը ստորագրել է «ՀՀ դատական օրենսգրքի» փոփոխությունները և դիտարկումներ արել

Հասարակություն

««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը և 13 հարակից օրենքները Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2020թ. մարտի 30-ին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից։ 

Օրենքներն, ըստ աղբյուրի, կառավարությունը նախաձեռնել է հակակոռուպցիոն միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու հիմնավորմամբ:
«Այս համատեքստում, օրենքների ընդունումը և կիրառումը պետք է հետապնդեն Սահմանադրությամբ ամրագրված դատական իշխանության անկախությունը առավել երաշխավորված դարձնելու նպատակ: Ուստի և օրենքները պետք է միտված լինեն դատական համակարգի դերի բարձրացմանն, արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրացմանն, ինչպես նաև դատավորների անկախության ու անձեռնմխելիության սկզբունքների պահպանմանը: Կարևոր է, որ բացառվեն դատավորների նկատմամբ անհիմն քրեական հետապնդումների որևէ իրավական հնարավորությունը կամ նրանց իրավունքների անհարկի սահմանափակումները: Կարևոր է նաև, որ օրենքների կիրառման արդյունքում բարձրանա դատարանների հեղինակությունը և արդարադատության նկատմամբ վստահությունը», ասված է ՀՀ նախագահի լրատվական ծառայության հաղորդագրությունում:

Ըստ նախագահի աշխատակազմի հայտարարության՝ նախագահն ակնկալում է, որ օրենքներն անվերապահորեն կիրառվեն բարձր պատասխանատվությամբ՝ բացառելով որևէ ճնշում կամ միջամտություն դատական համակարգի գործունեության վրա:

«Առանցքային է նաև, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանվող իրավիճակային հայտարարագրեր ներկայացնելու պահանջը լինի հիմնավոր և կիրառվի միայն որպես բացառիկ միջոց: Իրավիճակային հայտարարագրեր ներկայացնող անձանց շրջանակը պետք է որոշվի ողջամտորեն, պահանջվող տեղեկատվության ծավալը պետք է լինի անհրաժեշտ և համաչափ՝ հաշվի առնելով մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը, անձնական տվյալների պաշտպանության սահմանադրական պահանջները: Ակնկալվում է նաև, որ օրենքի կիրառման ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործելակերպը լինի կանխատեսելի, օրենքով սահմանված հստակ չափանիշներին և սկզբունքներին համապատասխան»:

Հանձնաժողովը, նախագահի աշխատակազմի համոզմամբ, պետք է ապահովի, որ սփյուռքահայերի, օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիություն կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող անձանց, այլ պետություններում տնտեսական գործունեություն ծավալող և բացառապես այդ պետություններում հարկատու կամ հայտարարագիր ներկայացնող ոչ ռեզիդենտ անձանց, պաշտոնատար անձանց հետ գործնականում շփում չունեցող նրանց մերձավոր ազգականների, ինչպես նաև օրենքի գործողության տիրույթում ցանկացած այլ անձանց նկատմամբ օրենքը կիրառվի ողջամտորեն:

«Պետք է հաշվի առնել, որ հանրության համար ընդհանրապես և գործարար շրջանների համար մասնավորապես, առանձնահատուկ զգայունություն ունի անձնական տվյալների, ձեռնարկատիրական և մասնագիտական գործունեության տվյալների, ինչպես նաև բանկային գաղտնիք կազմող տեղեկատվության պաշտպանության հարցը:

Հաշվի առնելով որ, օրենքով սահմանված՝ իրավիճակային հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակը չափազանց լայն է, օրենքի կիրառման ընթացքում պետք է հետևել, որ անձանց վերաբերյալ հասանելի դարձած տեղեկատվությունը չօգտագործվի ի վնաս նրանց, մասնավորապես ներդրողների և գործարարների համար չհանգեցնի անհավասար մրցակցության: Անհրաժեշտ է նաև բացառել հնարավոր այլ բացասական ազդեցությունները և ռիսկերը»:

Հանրապետության նախագահի աշխատակազմը օրենքների նախագծերի վերաբերյալ իր մտահոգություները, նկատառումներն ու հարցադրումները քննարկել է Ազգային ժողովի պետական-իրավական հանձնաժողովի նախագահի և արդարադատության նախարարի հետ և ստացել լրացուցիչ պարզաբանումներ:

Ըստ ՀՀ նախագահի լրատվական ծառայության՝   նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը և 13 հարակից օրենքները․

«Մեծապես կարևորելով կոռուպցիայի դեմ պայքարը՝ միևնույն ժամանակ օրենքները պետք է կիրառվեն Սահմանադրությամբ ամրագրված որոշակիության և համաչափության սկզբունքների պահպանմամբ: Օրենքների անբարեխիղճ կիրառումը կարող է խաթարել պետության նկատմամբ վստահությունը: Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում Հանրապետության նախագահն ուշադրությամբ հետևելու է օրենքների բարեխիղճ և իրավաչափ կիրառմանը»:

 

 

Պուտինը երեկ ոչ թե Նիկոլին, այլ հայ ժողովրդին դիմեց՝ առաջին անգամ բացելով խաղաքարտերը․ Էդմոն ՄարուքյանՄենք երբեք չենք մոռանա մեր զինվորների զոհաբերությունըՏիգրանաշենը կանգնած է դատարկվելու եզրին․ սահմանամերձ գյուղի բնակիչները ապրում են անհանգստության և անորոշության մեջ (տեսանյութ) Ծառուկյանը Հայաստանի մարզերում (ֆոտոշարք)Մոսկովյան հանդիպման բաց ուղերձները. ինչո՞ւ է Հայաստանը կանգնած էներգետիկ և տնտեսական վտանգի առաջ․ Էդմոն ՄարուքյանՀԱԿ-ը և մենք բոլորս պետք է կանգնենք մեկ ճակատում որպես անկախական ուժեր. Էդմոն Մարուքյան Փաշինյանը չունի քաջություն նայելու զnհված զինվորների ընտանիքների աչքերին, քանի որ գիտի, որ խոստացել էր խաղաղություն, բայց բերել է երեք պատերազմ․ Արթուր Ավանեսյան Մեր ապագան կախված է ոչ միայն խիզախությունից, այլ նաև խելացի կառավարմամբ կառուցված, ժամանակակից պահանջներին համապատասխանող մարտունակ բանակից. Նաիրի Սարգսյան Ապրիլյան Քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցին Նարեկ Կարապետյանը Արթուր Ավանեսյանի և կուսակցության մյուս անդամների հետ միասին այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոնԵկել ենք խոնարհվելու ձեր առաջ, եկել ենք պատվի առնելու, տղերք. Համահայկական ՃակատԴեղերի մաֆիա․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանը թիկնապահների ուղեկցությամբ ներխուժել է եկեղեցի. սադրանք է եղել. Ավետիք ՉալաբյանՏնտեսվարողները պետք է ունենան «անվտանգության բարձիկներ»․ Հրայր Կամենդատյան Կրակnցներ՝ Արարատում, վիրավnր կա, հայտնաբերվել են 55-ից ավելի պարկուճներ, վնաuված մեքենաներԿամ հայրենատեր ենք ու պահպանելու ենք մեր երկիրը, կամ էլ անտեր ենք ու կորցնելու ենք այնՀավերժ հիշատակ մեր տղերքին, ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենիքի համար. Նարեկ ԿարապետյանՄենք բացարձակ մեծամասնություն ենք ունենալու․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Իմ երկրի համար մի բան եմ ուզում, որ հայկական պետությունն ու հայ եկեղեցին կողք կողքի կանգնեն. Ռուբեն ՄխիթարյանԱպրիլյան քառօրյա պատերազմի տասներորդ տարելիցն է Իրանը միջնորդներին է փոխանցել պшտերազմի դադարեցման պայմանները․ Կահիրեում Իրանի դիվանագիտական առաքելության ղեկավար ԻՀՊԿ-ն հայտնել է Իսրայելի և ԱՄՆ-ի բազաների վրա hարձակման մասին ԱՊՀ երկրների պաշտպանnւթյան նախարարները համատեղ ռшզմական համակարգերի կատարելագործման որոշում են ընդունել Ինձ մի գրչով ազատել են պաշտոնից, դատարանը ֆիքսել է, որ դա օրինաչափ չէ, տրվել է փոխհատուցում բավականին մեծ գումար․ Դավիթ ՂազինյանԱուտիզմի իրազեկման օրը մեզ հիշեցնում է` մշակույթը միմյանց ընդունելու և ճանաչելու հնարավորություն էԸնտրություններից հետո էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է. Դավիթ Ղազինյան (Տեսանյութ) Հերթական անգամ մահապատիժ է իրականացվելՓոքրիկ խմբակը 100%-ով պարտվեց ՀԷՑ-ի հարցում, դատարանն էլ ֆիքսեց այս ամենը. Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Նիկոլը փորձեց Պուտինից ստանալ “Он не предатель”-ի երկրորդ սերիան, բայց չստացվեց. Մարուքյան ՀԷՑ-ի նոր սպառող բաժանորդների վճարների իջեցումն ընտրակաշառքի ձև է. Ղազինյան ՀՀ կառավարությունը դիտմամբ խոչընդոտում է եկեղեցու նախաձեռնությունը Ասում էին՝ ՀԷՑ-ում մտել են բոլորի գրպանը, հավելագրում արել. այդ կետը դատարանը չհիմնավորած է համարել. փաստաբան (տեսանյութ) Գազի գնի բարձրացումը կազդի Հայաստանի սպառողների համար էլեկտրաէներգիայի գնի վրա․ Ղազինյան Արտաշիրիմում պահանջող ծնողները դուրս եկան ԱԱԾ շենքիցԵռակողմ հանձնաժողով թող ստեղծեն` քննեն. Ներդրումը երևում է ՀԷՑ կապիտալի աճով. 500 մլրդ դրամից ավել է Դատարանում ՀԾԿՀ ներկայացուցիչները շատ ծիծաղելի իրավիճակում էին հայտնվում. Ղազինյան Ուշագրավ զարգացումներ ՀԷՑ-ի շուրջ. ինչ մանրամասնեց Օրբելյանը ՀԷՑ-ի շուրջ գործընթացը «քաղաքական է և արդեն պարտված». Դավիթ Ղազինյան Դատարանն այդ անձին ասեց` սո’ւտ եք խոսում. տղամարդավարի պատրա՞ստ է ներողություն խնդրել Կարապետյանից. Դավիթ Ղազինյան Հրդեհի ահազանգ՝ Երևանի Իսակովի պողոտայում. դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից 3 մարտական հաշվարկ Ժողովու՛րդ, ձեզ խա՛-բե՛լ են ասում էին՝ ՀԷՑ-ը մտել է 3 մլն մարդու գրպանը, դատարանն ասաց՝ սու՛տ է Ռուսաստանը կոշտ զգուշացնում է Նիկոլ Փաշինյանին Ապրիլի մեկի ուղերձը․ Մոսկվան խոսեց հստակ, Երևանը կանգնած է ընտրության առաջ Համայնքի գոյատևման գլխավոր գրավականը դպրոցն է․ Ցոլակ ԱկոպյանՀասարակության սոցիալական և հոգեբանական ծանր վիճակը նպաստում է ագրեսիայի կուտակմանը․ Ատոմ ՄխիթարյանԼապորտան նշել է «Բարսելոնայի» տրանսֆերային առաջնահերթությունները Աշխարհում իրավիճակը զարգանում է հօգուտ Ռուսաստանի․ Տուսկ «ՀԷՑ» ՓԲԸ նախկին տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանի և փաստաբան Արամ Օրբելյանի մամուլի ասուլիսըՌուսաստանը ՆԱՏՕ-ին վերաբերվում է որպես թշնшմական դաշինքի. Պեսկով Իրանը Ֆիլիպինների դրոշի ներքո գտնվող նավերին Հորմուզի նեղուցով անցնելու հնարավորություն կտա. Իրանի ԱԳՆ ԱԱԾ շենքի մոտ արտաշիրիմում պահանջող ծնողները` «Համահայկական ճակատ» շարժման անդամների հետ միասին նամակ են հանձնում ԱԱԾ տնօրենին
Ամենադիտված