Առգրավվել են տասնյակից ավելի կախովի ցանցեր․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին
ՀասարակությունԱպրիլի 18-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերասկողության և Արարատի տարածքային բաժինների աշխատակիցները ստուգայց են կատարել ՀՀ Արարատի մարզի ջրային տարածքներում, մասնավորապես՝ Ռանչպարի և Հովտաշենի ջրամբարտակների, Սևջուր, Հրազդան գետերի տարբեր հատվածներում։ Այս մասին ասված է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Ֆեյսբուքյան էջում։
«Առգրավվել են տասնյակից ավելի կախովի ցանցեր («էկրաններ»), դնովի ցանց, տարվել են բացատրական աշխատանքներ, տրվել նախազգուշացումներ։
Ստուգայցերը կրելու են պարբերական բնույթ, կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։
Շնորհակալություն ենք հայտնում օրինապահ ձկնորսներին համագործակցության համար», ասված է ԲԸՏՄ հաղորդագրությունում։