Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ» Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ» ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) Ստանիսլավսկու թատրոնում կայացավ «Wine-House» ներկայացման պրեմիերան Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի հարթություն. Զախարովա Պարեկները կարողացել են Իրանի 22-ամյա քաղաքացուն փրկել և տեղափոխել անվտանգ վայր Կյանքից հեռացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են գերիների փոխանակում «160-ը 160-ի դիմաց» բանաձևով


Էթիկայի նորմերը չեն կարող կիրառվել ընտրովի. Արգիշտի Կիվիրյան

Հասարակություն

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Որոշ մարդիկ հարց են հնչեցնում, թե արդյոք էթիկայի նորմերի խախտում չի Նիկոլ Փաշինյանի ելույթի տեսագրության հում նյութի հրապարակայնացումը։ Այստեղ ողջ խնդիրը նրանումն է, թե որ անկյունից ենք նայում այդ էթիկայի նորմերին և արդյոք բոլոր կողմերը, այդ թվում և բեմի հիմնական հերոսը պատրաստ են անվերապահորեն ընդունել էթիկայի չգրված օրենքները և մշտապես խստորեն առաջնորդվել դրանով։ Նայեք, տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանի անձնական թերթերը՝ «Օրագիրը», իսկ հետո «Հայկական ժամանակը» զբաղված էին այս կարգի հում նյութեր տպելով կամ հասարակության վրա չստուգված բամբասանքներ հրամցնելով, և իր մոտ երբեք, այդ թվում և ներկայումս, հարց չի առաջանում, որ դրանք էթիկայի նորմերի կոպտագույն խախտումներ են ու ուղղակի շարքային բորոյականության տեսանկյունից այդպիսի բաներ անել չի կարելի։

Որպես նմանատիպ օրինակ կարելի է հիշել, թե ոնց շատ տարիներ առաջ Նիկոլը իր թերթում տպել էր Ռոբերտ Քոչարյանի, ինքնաթիռում հաց ուտելու ժամանակ ոչ հաջող ռակուսից լուսանկարիչ Գ․Ա․ կողմից դիտավորյալ արված մի լուսանկար ու հետո այդ լուսանկարը Նիկոլ Փաշինյանը փորձում էր սարքել Ռոբերտ Քոչարյանի դեմ քաղաքական արշավի քարոզչական բռենդ։ Կամ կարելի է վերհիշել թե ոնց էին տարիներ շարունակ ինքն ու իր կողմնակիցները պտտացնում Ռոբերտ Քոչարյանի հանգստի ժամանակ Քինդեռի հավաքելու նորից ոչ պաշտոնական նկարված երիզը։ Եթե ինչ-որ մեկը չզլանա (իսկ այդպիսիք հաստատապես դեռ գտնվելու են) ու ստեղծման օրվանից ուսումնասիրի Նիկոլի «Օրագիր» ու «Հայկական ժամանակ» թերթերի կապիչները, ապա կգտնի այնտեղ հում նյութերի, չստուգված լուրերի կամ շարքային բամբասանքների հազարավոր ցայտուն օրինակներ։

Ընդ որում, անգամ զբաղեցնելով վարչապետի աթոռը՝ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում իր մեջ հաղթահարել հին գործելաոճը և հաճախ կրկին իր քաղաքական հակառակորդների հասցեին հնչեցնում է որևէ առումով չհիմնավորված ծանրագույն մեղադրանքներ, որոնցից մի մասով ներկայումս դատարաններում իր դեմ ներկայացված են համապատասխան հայցադիմումներ։ Որպես էթիկայի նորմերի ու անպատասխանատու պահվածքի ցայտուն օրինակ կարելի է վերհիշել, թե ոնց էր Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ժամանակ հրապարակային հայտարարել․ «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ ես անձեռնմխելի՞ եմ:

Այդ որտե՞ղ է այդպես գրված»: Իսկ երբ այս կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանը դիմել էր դատարան, Նիկոլ Փաշինյանի այլ էլք չէր գտել, քան իր ներկայացուցչի շուրթերով հայտարարել, որ «այդ արտահայտությունը չի վերաբերվել պարոն Քոչարյանին»: Այսպիսով, բոլոր նրանք, ովքեր հարց են բարձրացնում ներկայումս Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում այս կամ այն անձի կամ խմբի կողմից էթիկայի նորմերի խախտման մասին, պետք է առաջնահերթ այդ հարցը բարձրացնեն Նիկոլ Փաշինյանի առաջ, որը հենց թիվ մեկ անձն է, ով ամեն կերպ հրաժարվում է պահպանել այդ նորմերը, կամ դրանք մեկնաբանում է իր հայեցողությամբ։ Իհարկե, ողջ հասարակությունը, առավել ևս դրա քաղաքականացված հատվածը պետք է ձգտեն, որպեսզի վերջապես Հայաստանում գործեն այդ նորմերը, ինչպես նաև պահպանվեն խաղի հստակ կանոնները, սակայն դա անհնարին է պահանջել բոլորից, եթե Նիկոլը ու իր թիմը տարիներ շարունակ համառորեն չեն ցանկանում դրանք պահել․․․»։

Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ» Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ» Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ» Հայաստանի ըմբշամարտի հավաքականների կազմերը․ Մ-20 ԵԱՀունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 920-իՕդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակը՝ հունիսի 27-ից հուլիսի 1-ինՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՊայմանագրային զինծառայող է մահացելԳյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանՍա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետ«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրՍահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Հարևանուհուն uպառնալու, hայhոյելու պատճառով ոստիկանը hարվածներ է հասցրել Վ.Գ.-ին«ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում էՄինսկը դիվանագիտական նոտա է ուղարկել Կիևին«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջովՍահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն ՄանվելյանՆայեք' իմ ելույթին ինչպես են արձագանքում Ալիևի զոմբիները և կհասկանաք, թե ինչ կլինի, եթե Նիկոլը մնա․ Արշակ ԿարապետյանԱվետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) Ստանիսլավսկու թատրոնում կայացավ «Wine-House» ներկայացման պրեմիերան Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի հարթություն. Զախարովա Հանքարդյունաբերության ասոցիացիան ամփոփում է ոլորտի խնդիրներն ու պատրաստում առաջարկների փաթեթՊարեկները կարողացել են Իրանի 22-ամյա քաղաքացուն փրկել և տեղափոխել անվտանգ վայր Կյանքից հեռացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են գերիների փոխանակում «160-ը 160-ի դիմաց» բանաձևով Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում ԱՄՆ-ը 150 միլիոն դոլար կհատկացնի Վենեսուելային՝ երկրաշարժերի հետևանքների վերացման համարՖրանսիայում գրանցվել են ռեկորդային շոգ օրեր Ավետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն Գրիգորյան10-ամյա Դավիթ Աբրահամյանի ռեկորդը գրանցվել է Գինեսի գրքում Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը Իրանը պնդում է՝ Հորմուզի նեղուցում իր իրավունքները պետք է հարգվեն Մի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Ռյուտե. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կհայտարարվեն միլիարդավոր դոլարների նոր պաշտպանական պայմանագրերի մասին Լիբանանը չպետք է ենթարկվի ամերիկա-իսրայելական թելադրանքին. «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Վարդան Ղուկասյանին ևս մեկ մեղադրանք առաջադրվեց Մագդալենա Գրոնո․ ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցման կամ կառույցից հեռացման հարցը կորոշեն նախագահները. ՌԴ ներկայացուցիչ ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Սերգեյ Լեբեդև Հայաստանյան QR վճարային խոշորագույն համակարգերը կհամագործակցեն. ArcaQR - IdramNetՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է
Ամենադիտված