«Սեքսուալ և վայրի». Էվա Խաչատրյանը ամբողջովին մերկ ֆոտոշարք է արել. PHOTO, VIDEO
LifeԴերասանուհի Էվա Խաչատրյանն այս օրերին Միացյալ Նահանգներում է, որտեղ նոր ֆոտոշարք է արել։ Էվան Tert.am Life–ին է տրամադրել լուսանկարները և պատմել ֆոտոշարքի մտահաղացման և կերպարների մասին։
«Առաջարկը ստացել եմ լուսանկարչի` Սեդա Ստեփանյանի կողմից։ Նրա մտահաղացումն էր այս կերպարներով ներկայանալը։ Կարծում եմ՝ ստացված ֆոտոշարք է։ Շատ ուրախ եմ և տպավորված, որ այստեղ նմանատիպ գեղեցիկ աշխատանք ունեցա և, իհարկե, ծանոթացա Սեդայի հետ»,–ասաց Էվան։
Վերջինս նշեց, որ երկու կերպարներ են ընտրել, որոնցից մեկը նուրբ ու ռոմանտիկ է, մյուսը` վայրի ու սեքսուալ։ Էվայի խոսքով` երկու կերպարներն էլ իրեն են բնորոշում։

Դերասանուհին ֆոտոշարքերում միշտ համարձակ ու բաց կերպարներով է ներկայանում։ Այս անգամ էլ բացառություն չէ։ Հարցին` ինչպես է վերաբերվում իրեն քննադատողներին, նա պատասխանեց. «Յուրաքանչյուր ֆոտոշարքում փորձում եմ արվեսատգիտորեն մոտենալ դերին։ Մտածված աշխատասիրության արդյունքը ստանալուց հետո պատրաստ եմ լսել առողջ քննադատություններ, իսկ պարզապես վատաբանողներին, որոնք պարապ նստած են ֆեյսբուքի առաջ և անգործությունից չարացած տեքստեր են գրում, կասեմ՝ Աստված ձեզ հետ»։
Նրա կարծիքով՝ արվեստը պետք է սահմաններ չունենա։ «Առհասարակ, արվեստը` կինոն, թատրոնը, անսահման տիեզերական աշխարհ են։ Ստեղծագործողը չի կարող իր առաջ սահմաններ դնել։ Շատ անգամ եմ ասել, որ պետք է կարողանաս ճիշտ և էսթետիկ մատուցել նյութը։ Մնացած բոլոր դեպքերում այն կարող է գռեհիկ ու կոպիտ դիտվել»,– եզրափակեց Էվան։




