Չինաստանից Հայաստան է բերվել 100 հազար թեստերի ռեագենտներ. Տիգրան Ավինյան
Ուշադրության կենտրոնումԿառավարության այսօրվա նիստին ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ երեկ Հայաստան է բերվել 100 հազար թեստերի ռեագենտներ։ «Երեկ Չնաստանից ժամանած ևս մեկ ինքնաթիռով ներկրել ենք 100 հազար թեստերի ռեագենտներ, որոնք հանձնվելու են Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտին»,-ասաց նա։
Փոխվարչապետը հայտնեց, որ արդեն իսկ սկսելու են արտադրել ՊՇՌ թեստեր Հայաստանում։ «Կարծում ենք, որ նույնսիկ այս փուլում հետազոտությունների ու զարգացման վրա գումարի ծախսն արդարացված է, այս ռիսկը արդարացված է, հուսանք՝ մենք կունենանք վերջնական արտադրանքը հենց այն տեսքով, ինչ-որ սպասում ենք»,-ասաց Ավինյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կատակեց. «Ոչինչ. եթե դրությունը լավատեսական սցենարով զարգանա, մենք էլ հակառակը կանենք՝ կսկսենք փոշեկուլի վերածել դա»:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ևս նշեց, որ նպատակադրման հավակնությունները պետք է առհասարակ ընդլանել: «Կարծում եմ, որ այստեղ տնտեսելու տեղ չէ, թեև գուցե տարօրինակ է, որ ես նման բան եմ ասում»,-հավելեց նա: