Հայտնի տաքսիստի հաջողության գաղտնիքը
Life«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանն անդրադարձել է անհատ տաքսիստների բողոքի ակցիայից հետո հանրության շրջանում հայտնի դարձած տաքսիստ Արման Գալստյանին և գրել. «Արմանի լեզուն, թերևս, կրթական սահմանափակումների պատճառով աղքատիկ է և արտացոլում է իր միջավայրի իրողությունները, բայց ռացիոնալ է «գտնվում է իրականության դաշտում, հիմնված չէ «ռեժիմը խուճապի մեջ է», «ավազակապետությունը ճաքեր է տալիս» և այլ քարոզչական կլիշեների վրա, որոնք տեսականորեն պետք է «դուխ տան» կողմնակիցներին, բայց կտրված լինելով իրականությունից, վերջին հաշվով հիասթափեցնում են: Նա խոսում է այն խնդիրներից, որոնցից հասկանում է, և նրա խոսքը պոզիտիվ է, ուղղված է այդ խնդիրների լուծմանը;
Իհարկե, Արման Գալստյանի հաջողությունը, ինչպես և ամեն ինչն այս աշխարհում, ժամանակավոր է: Նա կամ կգնա որևէ կուսակցություն, կամ հ/կ, կամ էլ նրա «մոդան» աստիճանաբար» կանցնի: Բայց նրա օրինակով արժե թերևս մտածել, թե ինչ տեսակի խոսքի է կարոտ հասարակությունը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: