Թուրքիայի ՆԳ նախարարը հրաժարական է տվել պարետային ժամ սահմանելու ձախողումից հետո․ ՏԱՍՍ
ՄիջազգայինԿիրակի Թուրքիայի Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ հրաժարական է տալիս 48-ժամյա պարետային ժամ սահմանելուց հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Սոյլուի թվիթերյան գրառմանը։
«Հանգստյան օրերին կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված պարետային ժամի կատարման պատասխանատվությունն ամբողջովին կրում եմ ես։ Նկարները (որոնցում Թուրքիայի քաղաքների փողոցներում մարդկանց ամբոխ էր), որոնք տարածվել էին (ուրբաթ երեկոյան նախքան պարետային ժամ սահմանելը), չէին համապատասխանել այդ գործընթացին, որը վերահսկողության տակ էր,-ընդգծել է Սոյլուն։-Ես հեռանում եմ իմ կողմից զբաղեցրած ներքին գործերի նախարարի պաշտոնից։