Fox News հեռուստաալիքը Youtube-ում հրապարակել է տեսանյութ, որում երեւում է, թե ինչպես են ոստիկաններրը բռնի ուժով ավտոբուսից դուրս բերում տղամարդուն, որը չէր կրում դիմակ։
Հրապարակված տեսանյութում երեւում է, որ իրավապահները բառացիորեն դուրս են հանում տղամարդուն ավտոբուսից՝ քաշելով նրա ձեռքերից ու ոտքերից։
Տղամարդը բղավում էր՝ պահանջելով նրանցից ցույց տալ վկայականը։
Հեռուստաալիքը նշում է, որ տեղի ունեցածի առիթով տղամարդը չի ձերբակալվել։
Ոստիկանությունում հայտնել են, որ տղամարդուն բազմիցս խնդրել են լքել ավտոբուսը, սակայն նա հրաժարվել է։ Տղամարդը չէր կրում պաշտպանիչ դիմակ, ինչն այդ ժամանակ համարվում էր Հարավ-Արեւելյան Ֆիլադելֆիայի Տրանսպորտի վարչության որոշման խախտում։
Հաղորդվում է, որ ավելի ուշ այդ սահմանափակումը թուլացրել էին, եւ այժմ տեղական իշխանությունները «խրախուսում են» պաշտպանիչ դիմակներ եւ ձեռնոցներ կրելը, սակայն դա չի պարտադրվում։