Կոթի գյուղի բնակիչը վիրավորվել է ականի պայթյունից Գազ չի լինելու Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 3-ի համար Կրակnցներ՝ Արարատում, վիրավnր կա, հայտնաբերվել են 55-ից ավելի պարկուճներ, վնաuված մեքենաներ Ապրիլյան քառօրյա պատերազմի տասներորդ տարելիցն է Իրանը միջնորդներին է փոխանցել պшտերազմի դադարեցման պայմանները․ Կահիրեում Իրանի դիվանագիտական առաքելության ղեկավար ԻՀՊԿ-ն հայտնել է Իսրայելի և ԱՄՆ-ի բազաների վրա hարձակման մասին ԱՊՀ երկրների պաշտպանnւթյան նախարարները համատեղ ռшզմական համակարգերի կատարելագործման որոշում են ընդունել Հերթական անգամ մահապատիժ է իրականացվել


Այս տեքստը գրել եմ 2009 թվականին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ թիվ 20 խցում. Նիկոլ Փաշինյան

Հասարակություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է դեռեւս 2009 թվականին իր գրած հոդվածներից մեկը:

«Այս տեքստը գրել եմ 2009 թվականի սեպտեմբերի

19-ին, «Երևան-Կենտրոն» ՔԿՀ թիվ 20 խցում։ Այն ժամանակ տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթում։

Չգիտեմ հիմա այն ինչպես կհնչի, բայց Զատկի տոնին պատեհ եմ համարում այն տեղադրելը։

Տասը արդարներից մեկը

Հանրային կյանքում անհատի դերի քննարկումները ի վերջո հանգում են խոշոր տրամաչափի մարդկանց։ Սրանում տարօրինակ ոչինչ չկա, որովհետև հենց խոշոր տրամաչափի անհատներն են պատմություն կերտում և փոխում պատմության ընթացքը։ Այս գիտակցումը, ահա, որպես կանոն հանգեցնում է եզրակացության, թե շարքային մարդու վրա չի կարելի պատասխանատվություն դնել գլոբալ պրոցեսների ընթացքի համար։ Ըստ էության, պատմագիտությունն էլ հենց այսպես է մոտենում խնդրին։ Պատմաբանների հետաքրքրության օբյեկտը թագավորներն են, իշխանները, զորավարները, հերոսները։ Պատմաբանությունը, սակայն, չի անդրադառնում այն հարցին, թե, ասենք, ամենասովորական կոշկակարի վարքը, բարքը աշխատանքի մեջ և ընտանիքում ինչպես են ազդում պատմության ընթացքի վրա։

Իսկ որ նման ազդեցություն գոյություն ունի, արևմտյան գիտնականները սկսել են կռահել ոչ հեռավոր անցյալում, երբ շրջանառության մեջ դրվեց «թիթեռնիկի էֆեկտ» հասկացությունը։ Այս արտահայտությունը հատկապես լայն տարածում ստացավ ֆանտաստ գրող Ռեյ Բրեդբերիի հանրահայտ «Եվ թնդաց որոտը» պատմվածքի լույս ընծայումից հետո։ Պատմվածքի հերոսը, ճամփորդելով ժամանակի մեջ՝ մի քանի հազար տարի ետ է գնում և հայտնվում նախնադարյան ժամանակներում։

Այստեղ ահա, պատահաբար տրորում-սպանում է մի թիթեռի, ու երբ վերադառնում է մեր ժամանակներ, խոշոր, դարակազմիկ, դրամատիկ տարբերություններ է հայտնաբերում։ Արևմտյան փիլիսոփաները, ահա, սկսեցին խոսել այն մասին, որ ամենաաննշան իրադարձությունները ուղիղ կապ ունեն գլոբալ, անգամ տիեզերական պրոցեսների հետ, և փոթորիկները կարող են ծագել թիթեռի թևի շարժումից։ Եթե, ուրեմն, ժամանակակից փիլիսոփայությունը սկսել է այդքան լուրջ վերաբերվել թիթեռի թռիչքին, որքան ավելի լուրջ է ամենասովորական անհատի վարքի ազդեցությունը օբյեկտիվ իրականության վրա։

Նման ազդեցությունը, սակայն, անհաշվելի և անչափելի է՝ գոնե գիտության համար։ Բայց այնտեղ, որտեղ գիտությունը անզոր է կամ իր առաջին քայլերն է անում, օգնության է գալիս Աստվածաշունչը։ Հենց առաջին մասում՝ Ծննդոցում, Սուրբ Գիրքն ընդգծում է անհատի վարքի ուղղակի ազդեցությունը գլոբալ գործընթացների վրա։ Ու եթե Ադամի, Եվայի, Կայենի դեպքում գործ ունենք, այսպես ասած, խոշոր տրամաչափի անհատների հետ, բոլորովին ուրիշ վիճակի ենք հանդիպում Սոդոմի կործանման նախապատմությանը ծանոթանալիս։ Այս դրվագում, ահա, մենք ծանոթանում ենք մի պատմության, որի ելքը վճռվում է մեզ անհայտ, շարքային մարդու վարքագծով։

Երբ Տերը Աբրահամին տեղյակ է պահում Սոդոմը և Գոմորը կործանելու իր մտադրության մասին, Աբրահամը հարց է դնում նրա առաջ. «Մի՞թե դու արդարին ամբարիշտի հետ կոչնչացնես, և արդարը նույն բանին կենթարկվի, ինչ որ ամբարիշտը։ Եթե քաղաքում հիսուն արդար լինի, կոչնչացնե՞ս նրանց, չե՞ս խնայի ամբողջ քաղաքը՝ հանուն այնտեղ գտնվող հիսուն արդարների» (Ծննդոց 18։23, 24)։ Տերը Աբրահամին խոստանում է չկործանել Սոդոմը, եթե այնտեղ հիսուն արդար գտնվի։ Աբրահամը, սակայն, չի բավարարվում ձեռքբերածով և կրկին վախվորած դիմում է Աստծուն. «Իսկ եթե հիսուն արդարները պակասեն հինգ հոգով, այդ հինգի պատճառով դարձյա՞լ կկործանես ողջ քաղաքը»։

Տերը Աբրահամին խոստացավ չկործանել քաղաքը, եթե այնտեղ քառասունհինգ արդար գտնվի։ Աբրահամը, սակայն, սրանով նույնպես չի բավարարվում և հետաքրքրվում է, թե արդյո՞ք Աստված կկործանի ողջ քաղաքը, եթե այնտեղ երեսուն արդար գտնվի։ Տերը խոստանում է խնայել ողջ քաղաքը, եթե այնտեղ երեսուն արդար գտնվի։ Ի վերջո, Տերը Աբրահամին խոստացավ քաղաքը չկործանել, եթե այնտեղ տասը արդար գտնվի։

Սոդոմում, սակայն, Աստված միայն մեկ արդար գտավ՝ Ղովտին, և նրան հորդորեց չորս հոգանոց ընտանիքի հետ հեռանալ, ապա և կործանեց քաղաքը։ Ո՞ւմ վրա է ուրեմն, Սոդոմի կործանման պատասխանատվությունը։ Քաղաքի իշխանների՞, մեծատունների՞. անշուշտ։ Հենց նրանք են առաջին հերթին պատասխանատու քաղաքը համակած ապօրինությունների, մեղքերի, շնության համար։ Աստվածաշունչը, սակայն, քաղաքի կործանման նախապատմության նմանօրինակ շարադրմամբ առաջին պլան է մղում այն իրողությունը, որ տվյալ դեպքում քաղաքի կործանման պատճառը ոչ թե շատերի ամբարշտությունն է, այլ հրեշավոր իրողությունը, որ այնտեղ չգտնվեց տասը արդար։

Տերը կխնայեր քաղաքը, եթե այնտեղ տասը, ընդամենը տասը արդար լիներ՝ տասը բանվոր, բրուտ, այգեգործ։ Լիդերները մեղավոր են քաղաքը ամբարշտության որջ դարձնելու համար, բայց շարքային բնակիչներինն է այն կործանումից փրկել չկարողանալու մեղքը, որովհետև սրա համար շատ բան չէր պահանջվում. ընդամենը արդար լինել։ Ուշադրություն դարձրեք, ոչ թե անմեղ, ոչ թե մեղքից զուրկ, այլ արդար։ Դժվար է կարծել, թե Սոդոմում բոլորը անարդար ու մեղսագործ են եղել ի սկզբանե։

Քաղաքի կործանումը վրա է հասել այն ժամանակ, երբ արդարները իրենց արդարությունը զոհաբերել են ինչ-որ վայելքների դիմաց, երբ համակերպվել են անարդարության հետ, երբ ձուլվել են ամբարշտությանը, երբ զլացել են պաշտպանել արդար լինելու իրենց իրավունքը, երբ զլացել են տարանջատվել անարդարությունից և ամբարշտությունից։ Մի ինչ-որ պահի քաղաքը զրկվել է արդարներից, և այս մասին ոչ ոք չի կռահել՝ հույս ունենալով, որ արդարները շարունակում են ապրել իրենց կողքին, ինչ-որ տեղ, մոտակա տներից մեկում։ Եվ այսպես՝ ոչ ոք հոգ չի տարել պահանջվող տասը արդարներից մեկը դառնալու համար։

Ես հասկանում եմ բոլոր այն քաղաքացիներին, այսպես կոչված՝ «շարքային քաղաքացիներին», ովքեր պնդում են, թե իրենք պատմական պատասխանատվություն կրող սուբյեկտ չեն, և պատասխանատվությունը քաղաքական, մտավորական, հոգևոր այրերի ուսերին է։ Սա ճշգրիտ դիրքորոշում է, և լիդերները պետք է մշտապես զգան իրենց պատասխանատվությունը։ Բայց լիդերներին պատասխանատվության կանչելը «շարքային քաղաքացիների» ամբողջության, այսինքն՝ ժողովրդի գործն է։

Գուցե սա հենց այն գործն է, որ պետք է համարվի արդարություն։ Ամեն դեպքում՝ տանը իր հոգսի մեջ փակված ու հեռու ամեն քաղաքացի պատմական առաքելություն ունի. տասը արդարներից մեկը դառնալու առաքելություն։

Իսկ երբ անարդարությունը բախում է իր դուռը, նա պետք է դուրս գա իր տնից և իր արդարությունը հաստատի նաև փողոցում։

Ինչ վերաբերում է լիդերներին, արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով։ Անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից»։

 

 

Քուվեյթում իրանական ԱԹՍ-ի hարվածից հետո նավթավերամշակման գործարանում hրդեհ է բռնկվել Համախմբման շղթայական ռեակցիա․ ձևավորվո՞ւմ է նոր քաղաքական բևեռ ՊՆ և ԳՇ ղեկավար կազմի կյանքն ու ծառայությունը երևի 2018-ից է սկսվել․ հենց դրա համար էլ ապրիլի 2-ին Եռաբլուր չեն գնում. Տիգրան Աբրահամյան Խաղ բարակ գծի վրա․ Մոսկվայի հստակ ուղերձը և Երևանի պատասխանատվությունը Կոթի գյուղի բնակիչը վիրավորվել է ականի պայթյունից Գազ չի լինելու ԱրարատԲանկը՝ Commerzbank AG բանկի «Որակի գերազանցության» մրցանակակիր Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 3-ի համար Պուտինը երեկ ոչ թե Նիկոլին, այլ հայ ժողովրդին դիմեց՝ առաջին անգամ բացելով խաղաքարտերը․ Էդմոն ՄարուքյանՄենք երբեք չենք մոռանա մեր զինվորների զոհաբերությունըՏիգրանաշենը կանգնած է դատարկվելու եզրին․ սահմանամերձ գյուղի բնակիչները ապրում են անհանգստության և անորոշության մեջ (տեսանյութ) Ծառուկյանը Հայաստանի մարզերում (ֆոտոշարք)Մոսկովյան հանդիպման բաց ուղերձները. ինչո՞ւ է Հայաստանը կանգնած էներգետիկ և տնտեսական վտանգի առաջ․ Էդմոն ՄարուքյանՀԱԿ-ը և մենք բոլորս պետք է կանգնենք մեկ ճակատում որպես անկախական ուժեր. Էդմոն Մարուքյան Փաշինյանը չունի քաջություն նայելու զnհված զինվորների ընտանիքների աչքերին, քանի որ գիտի, որ խոստացել էր խաղաղություն, բայց բերել է երեք պատերազմ․ Արթուր Ավանեսյան Մեր ապագան կախված է ոչ միայն խիզախությունից, այլ նաև խելացի կառավարմամբ կառուցված, ժամանակակից պահանջներին համապատասխանող մարտունակ բանակից. Նաիրի Սարգսյան Ապրիլյան Քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցին Նարեկ Կարապետյանը Արթուր Ավանեսյանի և կուսակցության մյուս անդամների հետ միասին այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոնԵկել ենք խոնարհվելու ձեր առաջ, եկել ենք պատվի առնելու, տղերք. Համահայկական ՃակատԴեղերի մաֆիա․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանը թիկնապահների ուղեկցությամբ ներխուժել է եկեղեցի. սադրանք է եղել. Ավետիք ՉալաբյանՏնտեսվարողները պետք է ունենան «անվտանգության բարձիկներ»․ Հրայր Կամենդատյան Կրակnցներ՝ Արարատում, վիրավnր կա, հայտնաբերվել են 55-ից ավելի պարկուճներ, վնաuված մեքենաներԿամ հայրենատեր ենք ու պահպանելու ենք մեր երկիրը, կամ էլ անտեր ենք ու կորցնելու ենք այնՀավերժ հիշատակ մեր տղերքին, ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենիքի համար. Նարեկ ԿարապետյանՄենք բացարձակ մեծամասնություն ենք ունենալու․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Իմ երկրի համար մի բան եմ ուզում, որ հայկական պետությունն ու հայ եկեղեցին կողք կողքի կանգնեն. Ռուբեն ՄխիթարյանԱպրիլյան քառօրյա պատերազմի տասներորդ տարելիցն է Իրանը միջնորդներին է փոխանցել պшտերազմի դադարեցման պայմանները․ Կահիրեում Իրանի դիվանագիտական առաքելության ղեկավար ԻՀՊԿ-ն հայտնել է Իսրայելի և ԱՄՆ-ի բազաների վրա hարձակման մասին ԱՊՀ երկրների պաշտպանnւթյան նախարարները համատեղ ռшզմական համակարգերի կատարելագործման որոշում են ընդունել Ինձ մի գրչով ազատել են պաշտոնից, դատարանը ֆիքսել է, որ դա օրինաչափ չէ, տրվել է փոխհատուցում բավականին մեծ գումար․ Դավիթ ՂազինյանԱուտիզմի իրազեկման օրը մեզ հիշեցնում է` մշակույթը միմյանց ընդունելու և ճանաչելու հնարավորություն էԸնտրություններից հետո էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է. Դավիթ Ղազինյան (Տեսանյութ) Հերթական անգամ մահապատիժ է իրականացվելՓոքրիկ խմբակը 100%-ով պարտվեց ՀԷՑ-ի հարցում, դատարանն էլ ֆիքսեց այս ամենը. Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Նիկոլը փորձեց Պուտինից ստանալ “Он не предатель”-ի երկրորդ սերիան, բայց չստացվեց. Մարուքյան ՀԷՑ-ի նոր սպառող բաժանորդների վճարների իջեցումն ընտրակաշառքի ձև է. Ղազինյան ՀՀ կառավարությունը դիտմամբ խոչընդոտում է եկեղեցու նախաձեռնությունը Ասում էին՝ ՀԷՑ-ում մտել են բոլորի գրպանը, հավելագրում արել. այդ կետը դատարանը չհիմնավորած է համարել. փաստաբան (տեսանյութ) Գազի գնի բարձրացումը կազդի Հայաստանի սպառողների համար էլեկտրաէներգիայի գնի վրա․ Ղազինյան Արտաշիրիմում պահանջող ծնողները դուրս եկան ԱԱԾ շենքիցԵռակողմ հանձնաժողով թող ստեղծեն` քննեն. Ներդրումը երևում է ՀԷՑ կապիտալի աճով. 500 մլրդ դրամից ավել է Դատարանում ՀԾԿՀ ներկայացուցիչները շատ ծիծաղելի իրավիճակում էին հայտնվում. Ղազինյան Ուշագրավ զարգացումներ ՀԷՑ-ի շուրջ. ինչ մանրամասնեց Օրբելյանը ՀԷՑ-ի շուրջ գործընթացը «քաղաքական է և արդեն պարտված». Դավիթ Ղազինյան Դատարանն այդ անձին ասեց` սո’ւտ եք խոսում. տղամարդավարի պատրա՞ստ է ներողություն խնդրել Կարապետյանից. Դավիթ Ղազինյան Հրդեհի ահազանգ՝ Երևանի Իսակովի պողոտայում. դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից 3 մարտական հաշվարկ Ժողովու՛րդ, ձեզ խա՛-բե՛լ են ասում էին՝ ՀԷՑ-ը մտել է 3 մլն մարդու գրպանը, դատարանն ասաց՝ սու՛տ է Ռուսաստանը կոշտ զգուշացնում է Նիկոլ Փաշինյանին
Ամենադիտված