«Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ» Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ» Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ» ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) Ստանիսլավսկու թատրոնում կայացավ «Wine-House» ներկայացման պրեմիերան Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի հարթություն. Զախարովա Պարեկները կարողացել են Իրանի 22-ամյա քաղաքացուն փրկել և տեղափոխել անվտանգ վայր


Սուրբ Գայանե վանքում կայացել է Սուրբ Հարության Ճրագալույցի Պատարագը

Հասարակություն

Ավագ Շաբաթ օրը երեկոյան, ապրիլի 11-ին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, գլխավորությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ս. Գայանե վանքում մասնակցել է Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության Ճրագալույցի Սուրբ Պատարագին:

 Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

 Ինչպես տեղեկացավ «Ֆեյսբուք»-ում Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի էջից, նախքան Ս. Պատարագը կատարվել է Ճաշու երրորդ ժամերգությունը, կարդացվել են սուրբգրային տարբեր ընթերցվածքներ, այնուհետև Մայր Աթոռի չորս միաբան սարկավագներ ընթերցել են Դանիել մարգարեի թուղթը:

 «Պատարագին իր քարոզում Վազգեն Սրբազանը, շնորհավորելով Ամենայն Հայոց Հայրապետին, Մայր Աթոռի միաբանությանը և ողջ հայ ժողովրդին Աստվածորդու հրաշափառ Հարության տոնի առիթով, աղոթք բարձրացրեց առ Բարձրյալ Աստված, որ լուսավոր այս տոնն առատ բարիքներ պարգևի մեր ժողովրդին, երկրին ու Մայր Եկեղեցուն, համավարակի այս դժվարին պայմաններում մարդկանց մեջ զորացնի հավատքն ու հույսը, սերն ու կարեկցանքը։

 «Մեր Փրկչի Հարության Ավետիսը Մայր Աթոռի վանքերի զանգերի ավետաբաշխ ղողանջներով թող տարածվի ընտանիքներից ներս, մխիթարի սգավորներին, բժշկի հիվանդներին, երջանկություն, սեր և խաղաղություն պարգևի ամենքին։ Թեև հանգամանքների բերումով շատերդ չկարողացաք եկեղեցու կանթեղից վառել Ճրագալույցի մոմերը, սակայն ընկրկելու կարիք չկա, տոնական սեղանի շուրջ հավաքված աղոթեցեք և վառեք տան սուրբ անկյունում պահվող մոմերը և թող այդ հոգևոր լույսն ու ջերմությունը, օրվա խորհրդավորությամբ պահի հոգևոր մթնոլորտը, ընտանեկան ջերմ ու տաքուկ միջավայրում։

 Այս օրերին թող մեր տները դառնան մեր աղոթարանները, թող վառվեն հավատքի մոմեր ու խունկ ծխվի և սրտաբուխ աղոթքը երջանկություն, սեր ու խնդություն բերի տաճար դարձած ընտանիքից ներս։

 Հարության ավետիսը թող հասնի մեր հայրենիքի սահմանները պահող հպարտ և քաջարի զինվորներին ու հրամանատարներին, որ եղբայրասիրությամբ ու միաբանությամբ ամրացնեն հայոց հզոր բանակը։

Նվիրական այս տոնը համբերություն, ուժ և կորով թող պարգևի կյանքեր փրկող, մարդկանց առողջացնող, հիվանդների նկատմամբ ծնողական խնամք դրսևորող մեր սիրելի բժիշկներին, ովքեր սահմանապահ հայոց մարտիկների նման թողած տուն ու երեխաներ՝ ապահովում են մեր ժողովրդի ապրելու իրավունքը։ Ցանկանում եմ ասել՝ ձեզ շատ ենք սիրում։

 Աստվածորդու Հարության, մահին հաղթելու տոնը մեր ոստիկաններին, ուժային կառույցների ծառայողներին ամուր կամք ու վստահություն թող շնորհի, որ շարունակեն պահպանել մեր սիրելի Հայաստան աշխարհի անվտանգությունն ու ժողովրդի անդորրը։ Բնության վերազարթոնքն ավետող այս տոնը թող օրհնաբեր դարձնի հայոց սուրբ հողը, զորացնի հողագործին ու ռանչպարին, որ շարունակեն բերք ու բարիքով կերակրել աստվածասեր մեր ժողովրդին։

 Հիսուսի հրաշափառ Հարության ջերմ ու լուսավոր տոնը Հայոց Եկեղեցու համար թող նոր հորիզոններ բացի, խնկաբույր մեր վանքերում ու եկեղեցիներում հնչող անդադրում աղոթքները խաղաղության, սիրո և երջանկության մեջ պահեն մեր սիրելի ժողովրդին ու հայրենիքը», - մաղթեց Վազգեն եպիսկոպոսը՝ հորդորելով ամենքին ժամասացության «Քրիստոս մեռելներից հարություն առավ, մահվամբ մահին հաղթեց և իր հարությամբ մեզ կյանք պարգևեց» ավետիսով շարունակել ապրել բարի և ստեղծարար գործերով, անդադար սիրել միմյանց և հոգատարությամբ և ողորմածությամբ շրջապատել հայրենի երկիրը:

 Ս. Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը, բարձրանալով Սուրբ Խորան, Սուրբ Սեղանի կանթեղից վառեց Տեր Հիսուս Քրիստոսին խորհրդանշող կենսատու մոմը:

 Սրբազան արարողությունից հետո հոգևորականներն առաջնորդվեցին Վեհարան, ուր, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց նաև Ս. Հարության առաջին Տնօրհնեքի արարողությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Վարդան Ջհանյանը գործակցության հուշագիր է ստորագրել European Metals-ի հետ «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ» Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ» Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ» Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ» Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ» Հայաստանի ըմբշամարտի հավաքականների կազմերը․ Մ-20 ԵԱՀունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 920-իՕդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակը՝ հունիսի 27-ից հուլիսի 1-ինՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՊայմանագրային զինծառայող է մահացելԳյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանՍա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետ«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրՍահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Հարևանուհուն uպառնալու, hայhոյելու պատճառով ոստիկանը hարվածներ է հասցրել Վ.Գ.-ին«ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում էՄինսկը դիվանագիտական նոտա է ուղարկել Կիևին«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջովՍահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն ՄանվելյանՆայեք' իմ ելույթին ինչպես են արձագանքում Ալիևի զոմբիները և կհասկանաք, թե ինչ կլինի, եթե Նիկոլը մնա․ Արշակ ԿարապետյանԱվետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) Ստանիսլավսկու թատրոնում կայացավ «Wine-House» ներկայացման պրեմիերան Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի հարթություն. Զախարովա Հանքարդյունաբերության ասոցիացիան ամփոփում է ոլորտի խնդիրներն ու պատրաստում առաջարկների փաթեթՊարեկները կարողացել են Իրանի 22-ամյա քաղաքացուն փրկել և տեղափոխել անվտանգ վայր Կյանքից հեռացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են գերիների փոխանակում «160-ը 160-ի դիմաց» բանաձևով Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում ԱՄՆ-ը 150 միլիոն դոլար կհատկացնի Վենեսուելային՝ երկրաշարժերի հետևանքների վերացման համարՖրանսիայում գրանցվել են ռեկորդային շոգ օրեր Ավետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն Գրիգորյան10-ամյա Դավիթ Աբրահամյանի ռեկորդը գրանցվել է Գինեսի գրքում Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը Իրանը պնդում է՝ Հորմուզի նեղուցում իր իրավունքները պետք է հարգվեն Մի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Ռյուտե. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կհայտարարվեն միլիարդավոր դոլարների նոր պաշտպանական պայմանագրերի մասին Լիբանանը չպետք է ենթարկվի ամերիկա-իսրայելական թելադրանքին. «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Վարդան Ղուկասյանին ևս մեկ մեղադրանք առաջադրվեց Մագդալենա Գրոնո․ ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցման կամ կառույցից հեռացման հարցը կորոշեն նախագահները. ՌԴ ներկայացուցիչ ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ
Ամենադիտված